Սենատոր Բոբ Մենենդեսը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի մեջ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Մանհեթենի դաշնային ատենակալների դատարանը Նյու Ջերսիից սենատոր Բոբ Մենենդեսին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ: 70-ամյա Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված 16 մեղադրանքներում, այդ թվում՝ կաշառակերության, օտարերկրյա գործակալի դերում հանդես գալու և արդարադատությանը խոչընդոտելու մեջ, գրում է VOA-ն:

Ըստ Դաշնային դատախազների՝ սենատորը և նրա կինը՝ Նադին Մենենդեսը, որպես կաշառք ընդունել են հարյուր հազարավոր դոլարի կանխիկ գումարի, ոսկու ձուլակտորների և ավտոմեքենաների և հիփոթեքային վճարումների տեսքով երեք գործարարներից: Դատախազների խոսքով՝ Մենենդեսը դրա դիմաց օգնել է միլիարդավոր դոլարների ԱՄՆ օգնություն տրամադրել Եգիպտոսին, որտեղ գործարարներից մեկը՝ Վաել Հանան, կապեր է ունեցել պետական պաշտոնյաների հետ:

Մենենդեսը մեղադրվում է նաև երկու այլ գործարարների՝ Ֆրեդ Դայբեսի և Խոսե Ուրիբեի դեմ քրեական հետաքննության ընթացքի վրա ազդելու փորձի մեջ։ Հանան և Դայբեսը դատավարության ժամանակ հանդես են եկել որպես համախոհներ: Ուրիբեն իրեն մեղավոր է ճանաչել և որպես մեղադրող կողմի վկա ցուցմունք տվել Մենենդեսի դեմ:

Մենենդեսին ավելի վաղ ևս առաջադրվել էր կոռուպցիայի մեղադրանք, սակայն գործն ավարտվել էր Նյու Ջերսիում 2017 թվականին՝ ավելի նեղ մեղադրանքներով դատավարությամբ:

Բոբ Մենենդեսը հրաժարական է տվել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ անցյալ տարվա սեպտեմբերին իրեն առաջադրված մեղադրանքներից հետո, սակայն դիմադրում էր դեմոկրատների՝ հրաժարական տալու կոչերին: Նա հանդես է գալիս որպես անկախ թեկնածու՝ նոյեմբերին վերընտրվելու համար, սակայն կանխատեսվում է, որ հաղթելու քիչ հնարավորություններ ունի։

Պաշտպանական կողմի փաստաբանները պնդում էին, որ Մենենդեսի գործունեությունն ի շահ իր նահանգի գործարարների դուրս չէ սենատորի պարտականությունների սահմաններից, և փորձում էին մեղադրանքի հիմնական մասը բարդել նրա կնոջ վրա, ում դատախազներն անվանում են որպես կաշառք վերցնելու միջնորդ: Փաստաբանները նշել են, որ ոսկու ձուլակտորները հայտնաբերվել են նրա պահարանում։ Նրանք պնդում են, որ զույգն ապրել է գործնականում առանձին, և որ Նադին Մենենդեսն ամուսնուն չի տեղեկացրել իր ֆինանսական հարցերի վերաբերյալ:

Պաշտպանական կողմը նաև հայտարարել է, որ սենատորը կանոնավոր կերպով կանխիկ գումար է հանել բանկերից և տասնամյակներ շարունակ պահել այն իր տանը: Նրա ավագ քույրը վկայություն է տվել, որ նա այդ սովորությունը փոխառել է ծնողներից, ովքեր փախել են Կուբայից՝ իրենց հոր պահած կանխիկ գումարով:

Նադին Մենենդեսը չի մասնակցել Բոբ Մենենդեսի դատավարությանը, քանի որ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել: Նա դատարան կներկայանա ավելի ուշ։