ՌԴ իշխանությունները սկսել են չեղարկել արտագաղթած ռուսաստանցիների անձնագրերը

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտագաղթած ռուսաստանցիներն անցանկալի քաղաքացիների դեմ պայքարում բախվել են ռուսական իշխանությունների մեկ այլ «նոու-հաուի»՝ ներքին անձնագրերի չեղարկման խնդրի: Ներկայում հայտնի է 9 նման դեպք։ Նման խնդիր ունեցող ռուսաստանցիներից առնվազն երեքը հետապնդվել են քաղաքական դրդապատճառներով, գրում է The Moscow Times-ը։

Հուլիսի 15-ին Արխանգելսկից լրագրող Օլեսյա Կրիվցովան, որը լքել է երկիրը սոցցանցերում հակապատերազմական գրառումների համար հարուցված բանակի «վարկաբեկման» և «ահաբեկչության արդարացման» քրեական գործերի պատճառով, հայտարարել է իր ռուսական անձնագրի չեղարկման մասին։ Ներկայում նա ապրում է Նորվեգիայում, աշխատում է Barents Observer-ում:

Օրերս լրագրողը հայտնաբերել է, որ այլևս չի կարող մուտք գործել Պետական ծառայությունների պորտալ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիմել է Կիրկենեսում ՌԴ գլխավոր հյուպատոսություն՝ իր միջազգային անձնագիրը փոխարինելու համար, ինչը նրան մերժել են քրեական գործի պատճառով։ Արդյունքում Կրիվցովան պարզել է, որ իր ներքին անձնագիրն այլևս վավերական չէ, թեև այդ մասին ծանուցում չի ստացել։

Ավելի վաղ իշխանությունները չեղարկել էին Օմսկից ակտիվիստներ Դանիիլ Չեբիկինի և Ռիչարդ Քինգի անձնագրերը, որոնք նույնպես լքել են Ռուսաստանը։ Նրանք ևս առանց ծանուցման «կորցրել էին» անձը հաստատող փաստաթուղթը՝ Երևանում ՌԴ դեսպանատուն այցելությունից հետո։

Արտերկրում գտնվելով՝ հնարավոր չէ նոր անձնագիր պահանջել կամ վիճարկել ՌԴ ՆԳՆ-ի որոշումը։ Այս կապակցությամբ դեսպանատան աշխատակիցը խորհուրդ է տվել Չեբիկինին վերադառնալ և «հայրենիքում լուծել իր խնդիրները»։
Ակտիվիստների խոսքով՝ Ռուսաստանից ևս վեց էմիգրանտներ հետագայում դիմել են իրենց՝ անձնագրերի հետ կապված նմանատիպ խնդիրներով: Անուններ կամ այլ մանրամասներ նրանք չեն հայտնել։