ԱՄՆ արդարադատության նախարարությունը կբողոքարկի Թրամփի դեմ գործը կարճելու որոշումը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կբողոքարկի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իր նստավայրում գաղտնի փաստաթղթեր պահելու մասին գործը կարճելու՝ Ֆլորիդայի շրջանային դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Դատավոր Էյլին Քենոնը վճռել է, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը, որը հրապարակել է Թրամփի դեմ մեղադրանքը, ապօրինի է նշանակվել իր պաշտոնում, հետևաբար, իրավասություն չունի ընդունելու մեղադրանքը։

Իր հերթին, Սմիթի մամուլի քարտուղարն ասել է, որ դատավոր Քենոնի որոշումը «շեղվում է բոլոր նախորդ դատարանների միասնական եզրակացությունից», որոնք քննարկել են այս հարցը։ Դատարանները մշտապես գտնում են, որ գլխավոր դատախազն իրավասու է նշանակել հատուկ խորհրդական՝ որոշակի հետաքննություններ իրականացնելու համար:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին դատավորը որոշել էր կարճել Թրամփի դեմ հարուցված դաշնային գործը գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման վերաբերյալ։ Սա, ըստ իրավաբանների, նախկին նախագահի դեմ հարուցված չորս քրեական գործերից ամենաուժեղն էր։