Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 660 հազար մարդ լքել է ՌԴ-ն և չի վերադարձել․ հետազոտություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ավելի քան 660 հազար մարդ լքել է Ռուսաստանը և դեռևս չի վերադարձել երկիր Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո՝ մոբիլիզացիայից և այլախոհների նկատմամբ ճնշումների պայմաններում։ Այս մաիսն ասվում է The Bell-ի հետազոտության մեջ, որը ներկայացնում է Meduza-ն։

2022 թվականից ի վեր հեռացած ռուսաստանցիների շրջանում առաջատար երկրների թվում են առանց վիզայի ուղղությունները՝ Հայաստանը (110 հազար մարդ), Ղազախստանը (80 հազար), Վրաստանը (74 հազար): Ըստ The Bell-ի՝ Իսրայել է տեղափոխվել մոտ 80 հազար ռուսաստանցի, իսկ ԱՄՆ՝ մոտ 48 հազարը։

Միաժամանակ, ԱՄՆ-ում ռուսները զանգվածաբար դիմում են ապաստան ստանալու համար։ Եվրոպական երկրներից ռուսաստանցիներն ամենից հաճախ մեկնել են Գերմանիա (36 հազար մարդ), Լատվիա (18 հազար), Իսպանիա (16 հազար) և Նիդերլանդներ (12 հազար): Եվրամիությունից դուրս Սերբիան առաջատարն է Եվրոպայում՝ շուրջ 30 հազար մարդ է մեկնել այս երկիր։

Եվս մեկ հայտնի ուղղություն, ուր ռուսաստանցիները տեղափոխվել են 2022 թվականի սկզբից, Թուրքիան է։ Նշվում է, որ վերջին շրջանում ռուսները լքում են այս երկիրը՝ հիմնականում այն ​​պատճառով, որ նրանց կեցության թույլտվությունները չեն երկարաձգվում, ինչպես նաև երկարատև տնտեսական ճգնաժամի պատճառով, քանի որ Թուրքիայում կյանքը թանկանում է։

Հայտնի չէ, թե ստույգ քանի ռուսաստանցի է լքել երկիրը Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես տվյալներ չեն հրապարակում։

Ըստ The Bell-ի՝ չնայած Ռուսաստանի ընդհանուր բնակչության համեմատ հեռացածների փոքր համամասնությանը (0,5%)՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ռուսների արտագաղթը դարձել է  ամենազանգվածայինը 20 տարվա ընթացքում։ Մինչ այս, ամենամեծ ալիքը համարվում էր 1992-ից 2004 թվականներն ընկած ժամանակահատվածը, երբ, ժողովրդագիրների տվյալներով, երկիրը լքել է 1,6 մլն մարդ։