Բրիտանիան ու ԵՄ-ն ցանկանում են ուժեղացնել վերահսկողությունը ռուսական նավթատար նավերի նկատմամբ. Bloomberg

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է այս շաբաթ դիմել Եվրամիությանը, որպեսզի ուժեղացնի վերահսկողությունը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Այս հարցը նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակում, որը հուլիսի 18-ին կհյուրընկալի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է «ստվերային նավատորմի» նավթատարներ՝ պատժամիջոցները շրջանցելու համար։

Վերջնական հայտարարության նախագծի համաձայն, որին ծանոթացել է պարբերականը, մի շարք եվրոպական երկրներ կաջակցեն «ստվերային նավատորմի» դեմ ուղղված միջոցառումներին։ Դրանք ուղղված են լինելու ռուսական նավթով բեռնված նավերի մասին տեղեկատվության փոխանակմանը և գործողությունների համակարգմանը։

Դեռևս հայտնի չէ այն երկրների թիվը, որոնք մտադիր են աջակցել Մեծ Բրիտանիայի առաջարկին։ Bloomberg-ի անանուն աղբյուրը հայտնել  է, որ հնարավոր միջոցները կարող են ներառել ռուսական նավթ տեղափոխող լցանավերի մեծ մասի դեմ պատժամիջոցներ:

Հունիսի վերջին Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը։ Սահմանափակող միջոցների թվում են պատժամիջոցները «ստվերային նավատորմի» 27 նավերի նկատմամբ, որոնք օգտագործվում են նավթի և նավթամթերքի գների վերին շեմը շրջանցելու համար։ Ավելի ուշ Bloomberg-ը գրել է, որ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթատարներն ամիսներ շարունակ անգործության էին մատնված նավահանգիստներում։