«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողների անունները հայտնի են

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի հաղթողների անունները հայտնի են։ Հարթակն այս տարի ևս անցկացվել է փառատոնի շրջանակներում. տեղեկացնում են կինոփառատոնի լրատվական ծառայությունից։

Հարթակի աշխատանքները կայացել են IMS Documentary Film-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում՝ վավերագրական ֆիլմերի վրա հատուկ շեշտադրմամբ։

Արդյունաբերության պլատֆորմի շրջանակում ներկայացված էր 15 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների 17 նախագիծ, որոնցից 12-ը մշակման փուլում են, իսկ 5-ը գտնվում են ընթացիկ փուլում: Շարքը ներառում էչ նախագծեր Սաուդյան Արաբիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից, ինչպես նաև համատեղ արտադրության գործընկեր երկրներից՝ ներառյալ Ֆրանսիան, Սերբիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Բելգիան։

Միջազգային ժյուրին մրցանակ է տվել զարգացման փուլում գտնվող Մոջգան Սայադիի «Արյան գին նախագծին։ Նախագծին տրամադրվել է $5,000 մրցանակ։ Հատուկ հիշատակման է արժանացել Լիլիթ Մխիթարյանի «Արարատից տասնչորս ու կես կիլոմետր հեռավորության վրա» ֆիլմը։

Դիանա Կարդումյանի «Լռիր» ֆիլմն արժանացել է ժյուրիի նախաարտադրության և գովազդային փաթեթի մրցանակի։ Մենթորական մրցանակի է արժանացել

Նաիրի Հախվերդիի «Ռելսերի միջև» ֆիլմը։

Short Cuts Nest կարճամետրաժ նախագծերի արտադրության հարթակն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ․ այն հարթակ է հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի համար։ Նպատակն է խթանել կարճամետրաժների ստեղծումը Հայաստանում։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմի նախագիծ ճանաչվեց Օվսաննա Շեկոյանի «Հանգիստ կապույտ» նախագիծը։ Հատուկ հիշատակման արժանացավ Սոնա Խաչատրյանի «Մասունքը»։