Խաղաղության երկրորդ գագաթնաժողովի ծրագիրը պատրաստ կլինի նոյեմբերին. Զելենսկի

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ խաղաղության երկրորդ գագաթնաժողովի անցկացման համար անհրաժեշտ բոլոր կետերի իրագործման պլանը պատրաստ կլինի նոյեմբերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի կունենա ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և անվտանգության խորհրդականների նախարարների մակարդակով առաջին հանդիպումը, ինչպես խոստացել էինք՝ մեր Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով։ Առաջին հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Կատարում։ Խոսքը էներգետիկ անվտանգության մասին է, և էներգետիկ անվտանգության պլանը լիովին պատրաստ կլինի»,- ասել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ օգոստոսին Թուրքիայում տեղի կունենա ազատ նավարկության վերաբերյալ հանդիպում, որտեղ կքննարկվի պարենային անվտանգության հարցը եւ կպատրաստվի լիովին մշակված պլանը, իսկ սեպտեմբերին Կանադայում հանդիպում կանցկացվի գերիների փոխանակման և ուկրաինացի երեխաների վերադարձի մարդասիրական հարցերի շուրջ։ Այստեղ նույնպես կմշակվի համապատասխան առաջարկի պլան։

«Այս երեք կետերից հետո, եթե դրանք աշխատեն, բոլոր կետերի իրականացման պլանը պատրաստ կլինի, և ես խնդիր եմ դրել, որպեսզի նոյեմբերին մենք ունենանք լիարժեք պատրաստ պլան»,- ասել է Զելենսկին։

Ծրագիրը պատրաստ կլինի Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին։ Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները ևս դրան պետք է ներկա լինեն։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ մտադիր է համագործակցել Դոնալդ Թրամփի հետ, եթե նա հաղթի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում։