ՀԱՄԱՍ-ի ուժը նվազում է, սակայն զինյալների հետապնդումը «կշարունակվի տարիներ»

Լուրեր

09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը զինվորականներին ասել է, որ ՀԱՄԱՍ-ի ուժը նվազում է, սակայն զինյալների հետապնդումը «կշարունակվի տարիներ», գրում է Euronews-ը:

Նուսեյրաթ փախստականների ճամբարում գտնվող դպրոցի ուղղությամբ իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել։ Այս տվյալները ներկայացնում է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։

Դպրոցը գործել է ՄԱԿ-ի գործակալության հովանու ներքո՝ օգնելու պաղեստինցի փախստականներին, իսկ մարտերի ընթացքում հանդես է եկել որպես ապաստան և տարհանման կենտրոն տեղի բնակիչների համար:

«Նրանք, ովքեր եկել էին դպրոց մահից թաքնվելու, ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել: Մենք ոչինչ չենք ուզում, միայն ուզում ենք ապահով լինել։ Բայց այս պահին անվտանգ չէ դպրոցում, տանը կամ որևէ այլ տեղ: Նրանք թիրախավորել են ամեն ինչ»,- ասել է դպրոցում ապաստանած փախստականներից մեկը:

Իսրայելական բանակը հայտարարության մեջ նշել է, որ հարվածներ է հասցրել «ահաբեկիչներին, որոնք, ըստ տեղեկությունների, գործում էին այդ տարածքում և գտնվում էին Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականներին ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալության դպրոցում»:

Անցած շաբաթվա վերջին ավելի քան 90 պաղեստինցիներ դարձան Խան Յունիսի մերձակայքում հերթական լայնածավալ հարձակման զոհը։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ թիրախը զինյալների կուտակումներ են եղել, այդ թվում՝ խմբի երկու բարձրաստիճան անդամներ, որոնց իսրայելական հետախուզական ծառայությունները որսում էին արդեն մի քանի տարի։

Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հանդիպել է նաև Իսրայելի հյուսիսում Նևաթիմ ավիաբազայում զինվորականների հետ: