Պաշտոնական Բաքուն հայտնել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման մասին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Բաքվի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը նոր հասցեով։ Դեսպանն ու դեսպանատան ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ իրանական կողմը, որպես հավատարմագրման երկիր, դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի  անվտանգության ապահովման իր պարտավորություններին համապատասխան, իրականացրել է միջոցներ՝ դեսպանատան նոր շենքի դիմաց դիվանագիտական ​​անվտանգությունն ապահովելու համար։ Ներկայում աշխատանքներ են տարվում Իրանում դեսպանատան նոր շենքում հյուպատոսական ծառայությունների կազմակերպման ուղղությամբ, իսկ հյուպատոսական ծառայությունների վերսկսման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։

«Դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի փոխադարձ հարգանքի և բարիդրացիության վրա հիմնված ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առկա հարցերի լուծմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ օրերս էլ Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության ղեկավար Մուջթաբա Դեմիրչիլուն հայտարարել էր, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանությունն աշխատանքը կվերսկսի առաջիկա 15-20 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով մեկ մարդ էր զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» էր որակել։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, որից հետո դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր։

Հարձակումն իրականացրած անձը ձերբակալվել էր, և շուրջ մեկ տարի դատավարություն էր ընթանում։ Իրանի Արդարադատության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ նա դատապարտվել է մահապատժի։

Էմմա Չոբանյան