ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բրյանսկի, Լիպեցկի մարզերում և բռնակցված Ղրիմում 22 ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է 22 խոցված անօդաչու թռչող սարքերի մասին։ Գերատեսչության տվյալներով՝ Բրյանսկի շրջանում գիշերը ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք, Լիպեցկում՝ մեկ, բռնակցված Ղրիմում՝ վեց, փոխանցում է Current Time-ը։

Մինչ այդ, Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, ընդհանուր առմամբ, 17 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Հարձակման են ենթարկվել մի քանի շրջաններ, սակայն զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Լիպեցկի շրջանի ղեկավար Իգոր Արտամոնովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է ենթակայանի տարածքում, սակայն, նրա պնդմամբ, դրա աշխատանքը չի խաթարվել։

Մոսկվայի կողմից բռնակցված Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժյաևը հայտնել է, որ կործանված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ֆիոլենտի շրջանում՝ առանձնատան մոտ, ոչ ոք չի տուժել։

Ավելի ուշ տարածաշրջանում բալիստիկ հրթիռի հարձակման նախազգուշացում է հայտարարվել։ Ղրիմի կամրջով երթևեկությունը երկու անգամ արգելափակվել է՝ կամրջով անցման երկու կողմերում հազարավոր մեքենաների հերթեր են կուտակվել: