CNN-ը Թրամփի դեմ մահափորձից մանրամասներ է հայտնել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից անմիջապես առաջ ոստիկաններից մեկը կրակողին տեսել է տանիքի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Բաթլեր շրջանի շերիֆ Մայքլ Սլուփին։

«Կասկածելի անձին որոնելիս քաղաքային ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ կրակողը տանիքին է եղել, տեղի սպաներից մեկը բարձրացել է մյուս տանիքի եզրին։ Կրակողը շրջվել է, տեսել է ոստիկանին ու զենքն ուղղել նրա վրա։ Սպան հեռացել է տանիքի եզրից՝ թաքնվելու և իր կյանքը փրկելու համար։ Այնուհետև կրակողը տանիքից սկսել է կրակել»,- ասվում է CNN-ի հրապարակման մեջ։

Շրջանային ոստիկանության աշխատակիցները դեպքից կարճ ժամանակ առաջ ստացել են կասկածելի անձի մասին հաղորդում, սակայն դրանում չի նշվել, որ նա կարող է զինված լինել, ասել է Սլուփը:

Հիշեցնենք՝ Փենսիլվանիայում հրապարակային ելույթի ժամանակ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները թևերից բռնած տանում քաղաքական գործչին, նրա ականջից արյուն է հոսում։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ գնդակը դիպել է իր ականջին և շատ արյուն է կորցրել: ԱՄՆ գաղտնի ծառայությունները հայտնել են, որ կասկածյալը, որը մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ, սպանվել է: Հրաձգության հետևանքով զոհվել է հավաքի մասնակիցներից մեկը՝ 50-ամյա նախկին հրշեջ, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։

Կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է Փենսիլվանիայից, որտեղ տեղի է ունեցել նախընտրական հավաքը։ Հաղորդվում է, որ նա թաքնվել է արտադրական շենքի տանիքին՝ բեմից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ այն տարածքից դուրս, որտեղ ընթանում էր միջոցառումը:

Հետաքննությունների դաշնային բյուրոն կատարվածն անվանել է Թրամփի դեմ մահափորձ։