Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերնագրով հոդվածում ընդգծել է, որ Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի նորընտիր նախագահի ուղերձը հրապարակվել է Tehran Times-ում։

Հրապարակված հոդվածում նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը կողմ է «ուժեղ տարածաշրջանի» ստեղծմանը, այլ ոչ թե տարածաշրջանի, որտեղ մի երկիր ձգտում է գերիշխանության և գերակայության հասնել մյուսների նկատմամբ։

Նա համոզմունք է հայտնել, որ հարևան ու եղբայրական պետությունները չպետք է իրենց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի և միմյանց անհիմն զսպելու վրա։ Փեզեշքիանն ընդգծել է, որ դրա փոխարեն Իրանը կձգտի ստեղծել պայմաններ, որոնցում ռեսուրսները կուղղվեն տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին՝ ի շահ բոլորի։

«Մենք ակնկալում ենք համագործակցություն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ մեր կապերը խորացնելու և ընդհանուր խնդիրները լուծելու համար», – իր հոդվածում նշել է նախագահը՝ հավելելով, որ իր վարչակազմը կոչ կանի հարևան արաբական երկրներին համագործակցել և օգտագործել բոլոր քաղաքական և դիվանագիտական ​​լծակները Գազայի հատվածում մշտական ​​հրադադարին առաջնահերթություն տալու համար, որպեսզի դադարեցվի կոտորածը և կանխվի հակամարտությունների տարածումը:

Հոդվածում Իրանի նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը և նշել, որ Թեհրանը փորձում է խաղաղության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև, Իրանը կաջակցի դրան ուղղված նախաձեռնություններին։

«Չինաստանն ու Ռուսաստանը մեզ աջակցել են դժվարին պահերին, և մենք խորապես գնահատում ենք այս բարեկամությունը։

Ռուսաստանը Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակիցն է և հարևանը, և իմ վարչակազմը կշարունակի ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը», – գրել է Փեզեշքիանը։

Խոսելով տարածաշրջանի մասին ԻԻՀ նորընտիր նախագահը նկատել է, որ տարածաշրջանը շատ երկար է տառապել պատերազմներից, միջդավանաբանական հակամարտություններից, ահաբեկչությունից, ծայրահեղականությունից, թմրավաճառքից, ջրի պակասից, փախստականների ճգնաժամից, շրջակա միջավայրի դեգրադացիայից և օտարերկրյա միջամտությունից։

«Եկել է այդ ընդհանուր խնդիրները ի բարօրություն ապագա սերունդների լուծելու ժամանակը; Համագործակցությունը լինելու է մեր արտաքին քաղաքականության առաջնորդող սկզբունքը», – իր ուղերձում շեշտել է Իրանի նախագահը։