Ուկրաինան անվտանգության միասնական համաձայնագիր է ստորագրել 24 երկրների հետ

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախօրեին Ուկրաինան անվտանգության բազմակողմ փաստաթուղթ է ստորագրել դաշինքի անդամ 22 երկրների, ինչպես նաև Ճապոնիայի և ԵՄ-ի հետ, հաղորդում է «Европейская правда»-ն։

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում տեղի է ունեցել Ուկրաինայի հետ անվտանգության համաձայնագրեր ստորագրած պետությունների ղեկավարների հանդիպումը։ Նշվում է, որ հանդիպումից հետո Ուկրաինայի ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ 21 այլ երկրների, ինչպես նաև ԵՄ-ի և Ճապոնիայի ղեկավարները ստորագրել են «Ուկրաինայի պայմանագիրը» (Ukraine Compact)՝ բազմակողմ փաստաթուղթ, որը պարունակում է Ուկրաինային աջակցելու պարտավորություններ:

Փաստաթուղթը նպատակ ունի «արագացնել կոլեկտիվ ջանքերը՝ Ուկրաինայի համապարփակ անվտանգության կարիքները բավարարելու համար»:

Ստորագրող պետությունները պարտավորվում են կատարել երկկողմ անվտանգության պայմանագրերով ստանձնած իրենց պարտավորությունները։ Մասնավորապես, աջակցել Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության հրատապ կարիքներին, այդ թվում՝ շարունակելով տրամադրել անվտանգության և ուսուցման աջակցություն, ժամանակակից ռազմական տեխնիկա և պաշտպանական արդյունաբերություն, արագացնել ջանքերը ապագա Ուկրաինայի զինված ուժերի զարգացման համար, բացի այդ, ընթացիկ ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում արագ և հավաքականորեն հավաքվել ամենաբարձր մակարդակով Ուկրաինային աջակցելու համար համապատասխան հաջորդ քայլերը որոշելու նատակով, ներառյալ՝ արագ և կայուն անվտանգության աջակցության տրամադրումը և տնտեսական ու այլ պատժամիջոցների կիրառումը ՌԴ-ի նկատմամբ։

Պայմանագիրը բաց է այլ պետությունների միանալու համար և գործելու է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին միանալու՝ Ուկրաինայի առաջընթացին զուգահեռ: