Ռուս զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա և փախել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող զորամասից

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Ռուս պայմանագրային զինծառայողը հուլիսի 11-ի երեկոյան կրակել է երկու ծառայակիցների վրա՝ վիրավորելով մեկին, այնուհետև փախել է Բելգորոդի շրջանի ռազմական տեղակայման կետից։ Այս մասին հայտնել են Baza և Shot տելեգրամ ալիքները, փոխանցում է Meduza-ն։

Ըստ Shot-ի՝ կենցաղային կոնֆլիկտ է տեղի ունեցել փախուստի դիմած պայմանագրային զինծառայողի և զինծառայողների միջև։ «ВЧК-ОГПУ» տելեգրամ-ալիքն էլ պնդում է, որ կրակոցները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ զինվորականները ալկոհոլ են օգտագործել։ Պայմանագային զինծառայողն ավտոմատից կրակ է բացել, երբ սկսել են ծաղրել։ Նա փախուստի դիմելիս վերցրել է իր «Կալաշնիկով» ինքնաձիգն ու 70 փամփուշտ, սակայն զորամասից ոչ հեռու թողել է զենքը։

Բելգորոդի մարզում հայտարարվել է «Перехват» պլանը։ Shot-ը նշում է, որ տասը ժամից ավելի փնտրում են զինվորականին։ Վարկածներից մեկի համաձայն՝ զինվորականը կարող էր հատել սահմանն ու անցնել Ուկրաինայի տարածք։

Բելգորոդյան «Пепел»-ը տեղեկատվական թերթիկ է տարածել, որտեղ ասվում է, որ ռազմական ոստիկանությունը փնտրում է 1995 թվականին ծնված Չեբոկսարի քաղաքից Ալեքսեյ Վիտալիի Ժուրավլյովին։ Նշվում է, որ նա հուլիսի 11-ին կամայականորեն լքել է Ուկրաինայի սահմանին գտնվող Կոզինկի գյուղի զորամասը։

«Կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ»,- ասվում է թերթիկում։

Ռուսական RT հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ Ժուրավլյովը «մեղադրվում է դասալքության և սպանության փորձի մեջ»։

Astra տելեգրամ-ալիքը պարզել է, որ Ալեքսեյ Ժուրավլյովը նախկինում դատապարտվել է 2011 թվականին կատարված գողության համար։ Ըստ RT-ի՝ կարգադրիչները նրա նկատմամբ տասը կատարողական թերթիկ են կազմել՝ 260 հազար ռուբլի ընդհանուր պարտքի դիմաց։ Ենթադրվում է, որ Ժուրավլյովը պայմանագիր է կնքել ռուսական բանակի հետ 2023 թվականին։