Էրդողանը պատմել է F-16-ների մատակարարման հարցը լուծելու՝ Բայդենի խոստման մասին

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է  Անկարային F-16-ների մատակարարումների հարցը, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է հարցը լուծել 3-4 շաբաթվա ընթացում։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, գրում են թուրքական լրատվամիջոցնեևը։

Հարցին, որ արտասահմանյան մամուլում լուրեր են տարածվում, թե «F16-ի գնումների մասշտաբները կրճատվել են», հաղորդվում է, որ որոշ մասեր արտադրվելու են տեղում, ինչպե՞ս է կայացվել նման որոշում և կոնկրետ ի՞նչ է դա նշանակում», Էրդողանը պատասխանել է․ «Ես խոսել եմ պարոն Բայդենի հետ, հարցը քննարկել ենք երեկ և այսօր։ Նա ասաց, որ «եթե գործընթացը լինի այնպես, ինչպես ասվել է, ես 3-4 շաբաթվա ընթացքում կլուծեմ այս խնդիրը»: Պահեստամասերի հարցը մի բան է, որը մենք անընդհատ քննարկում ենք: Որպես ամենաթարմ նորություն՝ ես ձեզ փոխանցել եմ պարոն Բայդենի պատասխանը»։

Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիան կրճատում է ԱՄՆ-ի հետ 23 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրված պաշտպանական պայմանագիրը՝ F-16 կործանիչների արդիականացման համար և ձգտում է  տեղում ռազմական ինքնաթիռների որոշ մասեր արտադրել։

Անկարան 2021 թվականից փորձում է գնել Lockheed Martin-ի վերջին սերնդի 40 F-16 ինքնաթիռներ, 79 լրակազմ՝ իր կործանիչների արդիականացման համար, ինչպես նաև հարյուրավոր ռումբեր և հրթիռներ։ ԱՄՆ-ը հավանություն է տվել վաճառքին այս տարվա սկզբին այն բանից հետո, երբ Թուրքիան վավերացրել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Թուրքական աղբյուրներն էլ հունիսին հայտնել էին, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ պայմանագրեր է կնքել F16 կործանիչների ձեռքբերման հետ կապված։

«Պայմանագրերը կնքվել են։ Մանրամասների վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են պատվիրակությունների միջև բանակցությունների միջոցով։ Մանրամասները, որոնք ի հայտ կգան ընդունված որոշումներից հետո, ավելի ուշ կներկայացվեն հանրությանը»,- ասել էր Թուրքիայի ՊՆ աղբյուրը։

Դրանից առաջ էլ ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունել էր Թուրքիայի կողմից պաշտոնական նամակի ստորագրումը, որը հավաստում է 23 միլիարդ դոլար արժողությամբ 40 միավոր նոր F-16 Block 70 կործանիչներ ներառող ռազմական վաճառքի փաթեթը։

«Թուրքիան ստորագրել է F-16-ներ գնելու առաջարկի և դրա ընդունման նամակը։ Վաճառքը ներդրում է ՆԱՏՕ-ի փոխգործունակության մեջ և կաջակցի Միացյալ Նահանգների, Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի դաշինքի ազգային անվտանգության շահերին: Կարող եք հիշել, որ որոշ ժամանակ տևեց այս վաճառքն ավարտին հասնելու համար, և մենք ուրախ ենք տեսնել, որ այն առաջ է ընթանում»,- հայտարարել էր Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Էմմա Չոբանյան