ՌԴ-ն մահափորձ է նախապատրաստել գերմանական Rheinmetall սպառազինություն արտադրող կոնցեռնի ղեկավարի դեմ․ CNN

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Ռուսական իշխանությունները մահափորձ են նախապատրաստել գերմանական Rheinmetall կոնցեռնի ղեկավար Արմին Պապերգերի  դեմ, սակայն ԱՄՆ-ին և Գերմանիային հաջողվել է կանխել այն։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով  ամերիկացի և եվրոպացի հինգ պաշտոնյաների, փոխանցում է Current time-ը։

Լրատվամիջոցի զրուցակիցները պատմել են, որ ռուսական իշխանությունների ծրագրերի մասին նախ իմացել է ԱՄՆ-ը, ապա ամերիկյան հետախուզությունն այդ մասին հայտնել է Գերմանիայի գործընկերներին, որոնք կարողացել են պաշտպանել Պապերգերին։ Սպառազինություն արտադրող կոնցեռնի ղեկավարի դեմ մահափորձը, աղբյուրների պնդմամբ, Եվրոպայում պաշտպանական ընկերությունների ղեկավարների սպանությունների պլանի մի մասն է եղել, մինչդեռ Պապերգերի հետ կապված ծրագրերն ավելի առաջնային փուլում էին:

Գերմանական Der Spiegel-ն էլ գրել է, որ սպառնալիքի նշաններ իսկապես եղել են։ Գերմանիայի իշխանությունները մոտ երկու ամիս առաջ նախազգուշացում են ստացել ԱՄՆ հետախուզական կառույցներից։ Սակայն որևէ կոնկրետ նշան չի եղել ծրագրված հարձակման բնույթի կամ կատարողների կոնկրետ խմբի մասին։ Բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ մահափորձի կանխումը «չափազանց արմատական ​​ձևակերպում է»։

ԱՄՆ-ի և Գերմանիայի իշխանություններն ու Rheinmetall-ի ներկայացուցիչը հրաժարվել են մեկնաբանություններից: Ինքը՝ Արմին Պապերգերը, The Financial Times-ին ասել է, որ վստահում է CNN-ի տեղեկատվությանը, սակայն մանրամասներ հայտնել չի կարող։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը բարձր մակարդակով ապահովում է իր անվտանգությունը։

Rheinmetall-ը Գերմանիայի ամենամեծ ընկերությունն է զենքի և ռազմական տեխնիկայի արտադրության, այդ թվում՝ Ուկրաինային մատակարարումների ոլորտում: Ընկերությունն Ուկրաինայում գործարան է բացում զրահատեխնիկայի արտադրության և վերանորոգման համար, ինչպես նաև նախատեսում է կառուցել ևս մի քանի  այլ գործարան, մասնավորապես՝ հրետանային արկերի արտադրության։