ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառում Կապանում՝ դեսպան Քվինի Սյունիք կատարած այցի ընթացքում

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ս․թ․ հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Կապանում․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Հայաստանցիներն արժանի են ապրել խաղաղ և բարեկեցիկ պայմաններում։ Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման  գերազանց հնարավորություն է», – ասաց դեսպան Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։

Սյունիքում դեսպան Քվինը հանդիպեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ քննության առնելու հայ-ամերիկյան համագործակցության խորացման հնարավոր ուղիները և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և բարեկեցությանը։ Դեսպանը նաև ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկեց սահմանին տիրող իրավիճակը։ Հաջորդիվ նա հանդիպեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության  ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը տրամադրվեցին  առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։

Կապանում դեսպան Քվինը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ լսելու նրանց ընթացիկ կարիքների մասին և տեղեկանալու իրենց նոր հանգրվաններում Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերված աջակցության մասին։

Կապանում դեսպան Քվինը նաև փոխըմբռնման նոր հուշագիր ստորագրեց Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանի հետ՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական  համագործակցության վերաբերյալ։ Դեսպանը նաև զրուցեց ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի անգլերենի դասընթացի մասնակիցների հետ։ Ծրագիրը Կապանում, Գորիսում և Մեղրիում իրականացվում է «Կրթական նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից։

Սյունիքում դեսպան Քվինի հաջորդ կանգառն ամերիկյան Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադում էր, որը վերականգնվող էներգիայի առաջատար արտադրողներից է և տարեկան կտրվածքով ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 12-15 տոկոսը։