Մակրոնն ու Էրդողանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ըստ ֆրանսիական կողմի հաղորդագրության՝ Մակրոնը վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը՝ հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում:

Թուրքական կողմի տարածած հաղորդագրության մեջ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ հիշատակում չկա։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայում ատերազմը, Իսրայելի հարձակումները Պաղեստինի վրա, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:

Կարևորելով Թուրքիայի և Ֆրանսիայի միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդումը՝ Էրդողանն ասել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը, ակնկալվում է, որ Թուրքիան այդ կերպ աջակցություն կստանա։

Նա նաև ասել է, որ Արևմուտքի աջակցությունը Իսրայելին հրադադարի հարցում կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը և հավելել, որ Ֆրանսիայի համար ձեռնտու կլինի կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։