Բացահայտվել է Մրգահովիտում կատարված ավազակային հարձակումն ու գողությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 2-ին ժամը 11։10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ Մարգահովիտ գյուղի մոտով սար բարձրանալիս, իրեն ու ընկերոջը ծեծել են։

 

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ նախորդ օրը ժամը 20.00-ի սահմաններում «Արջի թալա» կոչվող վայրում, որտեղ բնակվում է ընկերը, դիմակավորված երկու անձինք փայտերով հարձակվել ու հարվածներ են հասցրել ընկերոջ գլխին։ Իրեն հաջողվել է փախչել, իսկ հարձակվածները հափշտակել են ընկերոջ ոսկյա շղթան, մատանին և 5.000 դրամը:

Տուժածը, գլխի վնասվածքներով, շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական ծավալուն աշխատանքներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին՝ 28-ամյա Վլադիմիր Լ.-ն, հաղորդում տվեց, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում, սեպտեմբերի 1-ին ժամը 12.00-ի սահմաններում հանդիպել է իր ծանոթներ՝ 22-ամյա Գևորգ Ղ.-ին և Վարդան Պ.-ին։ Տղաներն առաջարկել են հափշտակել ընկերոջ ոսկյա զարդերը: Վլադիմիր Լ.-ն համաձայնել է, և միասին գնացել են Մարգահովիտ գյուղ։ Նախնական պայմանավորվածությամբ, Վլադիմիր Լ.-ն գյուղի գարեջրատանը տուժողի հետ մինչ երեկո կոնյակ է խմել, իսկ Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն սպասել են նրա տան մոտ:

Ժամը 20.00-ին, երբ Լոգվինովն ու ընկերը գնացել են տուն, դուռը բացելիս Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն՝ վերնազգեստով դիմակավորված, մահակներով հարձակվել են։ Վլադիմիր Լ.-ն հեռացել է։

Նա ոստիկաններին հայտնեց նաև, որ դեպքից հետո Գևորգ Ղ.-ն իրեն տվել է 1.000 դրամ, տաքսիով տուն են բերել, իսկ իրենք մեկնել են Գյումրի՝ ոսկյա զարդերը իրացնելու:

Ձեռնարկված միջոցառմամբ ևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։ Վլադիմիր Լ.-ի հետ նրանք ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն և 3-ն էլ ձերբակալվել են:

Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Գևորգ Ղ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է վրան ու պայուսակ, իսկ աշխատավայրից՝ հափշտակված ոսկե մատանին և վերնազգեստ, որը ծառայել էր որպես դիմակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:

Հետագա քննությամբ պարզվել է նաև, որ նկարագրված ավազակային հարձակումից առաջ, Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն Նիդերլանդների Թագավորության մի քաղաքացու՝ Մրգահովիտ գյուղում գտնվող տնից գողացել են 3-4 պայուսակ։

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

Պատճառված վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: