Պեսկովը հայտարարել է ՆԱՏՕ-ին զսպելու հակաքայլերի մասին

Լուրեր

21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
Բոլորը

Ռուսաստանը տեսնում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է իր ենթակառուցվածքները մղել դեպի իր սահմաններ և, ընդհանուր առմամբ, ցանկանում է ճնշել ու հասցնել ռազմավարական պարտություն։ Դա Մոսկվայից պահանջում է պատասխան գործողություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի որոշումը՝ ստեղծելու լոգիստիկ հանգույցներ Սևծովյան քաղաքներում, Եվրոպայում լրացուցիչ կետեր բացելու համար, և մենք տեսնում ենք, որ իրականում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն անընդհատ, աստիճանաբար շարժվում է դեպի մեր սահմանները»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն որոշման վրա, որ Ուկրաինան ժամանակի ընթացքում պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Ակնհայտ է՝ դաշինքը հետապնդում է իր գլխավոր նպատակներից մեկը՝ Ռուսաստանին ճնշել, Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել։ Սա մեզ պարտավորեցնում է շատ խորը վերլուծել ընդունված որոշումներն ու տեղի ունեցած քննարկումները, շատ ուշադիր վերլուծել հռչակագրի տեքստը։ Սա շատ լուրջ սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը։ Այս ամենը մեզանից պահանջում է խոհուն, համակարգված, արդյունավետ պատասխան միջոցներ՝ ՆԱՏՕ-ին հակազդելու համար»,- եզրափակել է Կրեմլի  խոսնակը։