Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները հանդիպել են Վաշինգտոնում

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ջանքերը՝ խթանելու բարիդրացիական հարաբերությունները Հունաստանի հետ, և որ այդ ջանքերն է՛լ ավելի աճելու են։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել դրական գործողությունները՝ Ուկրաինայում և Պաղեստինում հակամարտությունները դադարեցնելու համար, և որ տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն այս տարածաշրջաններում խաղաղության ապահովմանն ուղղված աշխատանքից։

Միցոտակիսն էլ գոհունակություն է հայտնել անօրինական միգրացիայի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության կապակցությամբ։ Նա նաև անդրադարձել է Կիպրոսին՝ ասելով, որ կղզին չի կարող երկար մնալ բաժանված, և որ վերամիավորման բանակցությունները պետք է վերսկսվեն։

Կողմերը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում տիրող հարաբերական անդորրը փոխշահավետ է և պետք է շարունակվի։

Էրդողանը և Միցոտակիսը պայմանավորվել են հետագա քայլեր ձեռնարկել երկկողմ առևտրի ոլորտում՝ նպատակ ունենալով կրկնապատկել առևտրի ծավալը։ Նրանք նաև պայմանավորվել են կրկին հանդիպել սեպտեմբերին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ։