Էմանուել Մակրոնը բաց նամակով դիմել է ֆրանսիացիներին

Լուրեր

07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենալ․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս․թ․ հուլիսի 8-ին Ֆրանսիայի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլն էր։ Հաղթեց ձախերի կոալիցիան, իսկ Մարին Լը Պենի ազգայնական ուժը հայտնվեց երրորդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակեց, երբ աջ ծայրահեղականները տպավորիչ հաղթանակ տոնեցին Եվրախորհրդարանի ընտրություններում:

Առաջին փուլի քվեարկությամբ առաջատարն էր Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորում»-ը։

Քվեարկության առաջին նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզի Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել։ Սկզբում բողոքի ակցիան անցել էր խաղաղ, սակայն հետո անհայտ անձինք սկսել էին հրավառ նյութեր վառել, հրկիզել աղբամաններն ու հեծանիվները, կոտրել կանգառների ապակիները։

Ընտրությունների արդյունքները հաշվի առնելով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բաց նամակ է գրել՝ ուղղված ֆրանսիացիներին․ այս մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի պաշտոնական կայքից։

«Սիրելի ֆրանսուհիներ, սիրելի ֆրանսիացիներ,

Հունիսի 30-ին և հուլիսի 7-ին դուք գնացիք ընտրատեղամասեր՝ ընտրելու ձեր պատգամավորներին։ Ողջունում եմ այս մոբիլիզացիան՝ ի նշան մեր Հանրապետության կենսունակության, որից, կարծում եմ, կարող ենք որոշ հետևություններ անել։

Նախ՝ երկրում ժողովրդավարության արտահայտման կարիք կա։ Հետո, երբ ծայրահեղ աջերը առաջին փուլում իրենց 11 միլիոն ձայնով հայտնվեցին առաջին տեղում, դուք ակնհայտորեն հրաժարվեցիք թույլ տալ նրանց մտնել կառավարություն։ Ի վերջո, ոչ ոք չհաղթեց: Ոչ մի քաղաքական ուժ չստացավ բավարար քվե մեծամասնություն կազմելու համար, իսկ դաշինքներն ու կոալիցիաները, փոքրամասնություն են կազմում։ Առաջին փուլում բաժանված, երկրորդում փոխադարձ ելքերով միավորված, նախկին հակառակորդների ընտրողների ձայների շնորհիվ ընտրված՝ բացարձակ մեծամասնություն են ներկայացնում միայն հանրապետական ուժերը։ Փոփոխությունների և իշխանությունը կիսելու հստակ պահանջով այս ընտրությունները պահանջում են համախմբում:

Ես՝ որպես հանրապետության նախագահ, և՛ ազգի լավագույն շահերի պաշտպանն եմ, և՛ ինստիտուտների երաշխավորը, և՛ հարգում եմ ձեր ընտրությունը։

Հենց այս պատճառով էլ խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին, որոնք ճանաչում են հանրապետության ինստիտուտները, ընդունում են օրենքի գերակայությունը, պառլամենտականությունը, եվրոպական կողմնորոշումն ու պաշտպանում են Ֆրանսիայի անկախությունը՝ հանուն երկրի, անկեղծ երկխոսության մեջ մտնել՝ ամուր մեծամասնություն կազմելու համար։ Գաղափարներն ու ծրագրերն ավելի կարևոր են, քան պաշտոններն ու անձինք. այս ԱԺ-ն պետք է կառուցվի երկրի հիմնարար սկզբունքների, հանրապետության հստակ և ընդհանուր արժեքների, պրագմատիկ և հասկանալի նախագծի շուրջ և հաշվի առնի ընտրությունների ժամանակ ձեր արտահայտած մտահոգությունները։ Այն պետք է երաշխավորի առավելագույն ինստիտուցիոնալ կայունություն: Պետք է համախմբի կանանց և տղամարդկանց, որոնք հինգերորդ հանրապետության ավանդույթի համաձայն իրենց երկիրը վեր են դասում իրենց կուսակցությունից, ազգը` սեփական շահերից: Այն, ինչ ընտրեցին ֆրանսիացիները քվեատուփի մոտ, հանրապետական ճակատը, քաղաքական ուժերը պետք է իրականացնեն իրենց գործողություններով։

Հենց այս սկզբունքների լույսի ներքո ես կորոշեմ վարչապետի նշանակման հարցը։ Դրա համար անհրաժեշտ է քաղաքական ուժերին որոշ ժամանակ տալ՝ հանգիստ և բոլորի նկատմամբ հարգանքով մշակելու այդ փոխզիջումները։ Մինչ այդ, գործող կառավարությունը, հանրապետության ավանդույթի համաձայն, կշարունակի կատարել իր պարտականությունները և պատասխանատու կլինի ընթացիկ գործերի համար։

Եկեք մեր հույսը դնենք մեր քաղաքական առաջնորդների  փոխըմբռնման և խաղաղություն դրսևորելու կարողության վրա, որոնք կբխեն ձեր և երկրի շահերից։

Ձեր քվեարկությունը պահանջում է, որպեսզի բոլորը համախմբվեն՝ միասին աշխատելու համար:

Անցյալ կիրակի դուք պահանջեցիք ստեղծել ֆրանսիական նոր քաղաքական մշակույթ: Հանուն ձեզ ես կհետևեմ դրան: Ձեր անունից ես դա երաշխավորում եմ:

Վստահությամբ՝ Էմանուել Մակրոն»,- ասված է բաց նամակում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի