Կա կոմունիկացիայի խնդիր, և այդ խնդիրը երկկողմանի է․ Թևան Պողոսյանը՝ ՀԱՊԿ վարկանիշի հետ կապված Լավրովի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ռուսաստանն անհանգստացած է Մարտի 1-ի գործով Հայաստանում տեղի ունեցող ձերբակալություններով, ասաց, թե Ռուսաստանը պարզապես գնում է իր շահերի հետևից։

«Ռուսաստանն իր համաձայնությունն էր տվել Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ-ում, որին քվերակել են բոլորը, հաստատել են Խաչատուրովին, նշանակում է՝ Ռուսաստանն իր շահերը այդտեղ ունի։ Հայաստանը պետք է գնա և ասի, եթե շահերի հետ կապված խնդիր կա, փարատում ենք Ձեր անհանգստությունները։ Ձեր շահերը այս պարագայում չեն տուժելու, ինչպես ցանկացած մեկի այլ շահերը»,- ասաց Պողոսյանը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, թե մենք կարողացե՞լ ենք մեր գործողությունները մի քանի քայլ առաջ նայելով, ճիշտ ներկայացնել դրանք, որ չձևավորվի կարծիք, թե դա ընդդեմ Ռուսաստանի քայլ է․ «Այլ ներկայացնենք, որ Հայաստանի շահերը նրա մեջ են, որ ուզում է դառնա ժողովրդավար երկիր»։

Պողոսյանը չի կարծում, որ ՀԱՊԿ-ի վարկանիշի ապահովման պարտավորության մասին հիշեցնելով՝ Ռուսաստանը փորձում է հասնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդման դադարեցման։

Հարցին, իսկ ինչո՞ւ է Խաչատուրովի անձը նույնացվում ՀԱՊԿ-ի վարկանիշի հետ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Որովհետև Ռուսաստանն աշխարհում ներկայանում է որպես ՀԱՊԿ-ի լոկոմոտիվը, գլխավոր երկիրը։ Լավ է, վատ է, դա է մեր ռազմավարական գործընկերոջ ընկալումը։ Ուրեմն կա կոմունիկացիայի խնդիր, և էդ խնդիրը երկկողմանի է»։

Հետաքրքրվեցինք նաև, թե եթե Մարտի 1-ի գործի քննության հանդեպ իսկապես չեզոք վերաբերմունք կա ՌԴ-ի կողմից, ինչո՞ւ են տեղեկություններ շրջանառվում, թե ՌԴ-ն որոշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Միքայել Հարությունյանին չարտահանձնել։ Պողոսյանն այս առթիվ ասաց, որ դեռ պաշտոնական դիմում չի եղել, երբ կլինի, կմերժվի պաշտոնապես, այդ մասին արժե խոսել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանի ծննդյան շնորհավորանքը և Քոչարյանի հնարավոր բացակայությունը երկրից ի՞նչ ազդեցություն կունենա Մարտի 1-ի գործի քննության վրա․ այս հարցին ի պատասխան Թևան Պողոսյանն ասաց․ «Կարող է ունենալ ազդեցություն, ցանկացած տեղեկություն մենք սկսում ենք մեկնաբանել կամ մեր պրիզմայով անցկացնել։ Ցանկացած տեղեկություն իր մեջ պարունակում է հնարավոր մեսիջ։ Այդ մեսիջն էլ կքննարկվի, կհասկացվի»։

Պողոսյանը հուսով է , որ Մոսկվա Փաշինյանի առաջիկա այցի ժամանակ բոլոր մտահոգությունները կփարատվեն։ «Պետք է կարողանալ գտնել ճիշտ ձև՝ բացատրելու քո արած գործողությունները։ Պետք է ամեն ինչ անենք, որ մեզ չդնենք այնպիսի իրավիճակի մեջ, որ Հայաստանը դառնա գերտերությունների առճակատման դաշտ»,- ասաց Պողոսյանը՝ շարունակելով․ «Ինձ համար ոչ այնքան Պուտինի զանգն էր Քոչարյանին խնդիր առաջացնում, այլ՝ ինչքան էինք մենք պատրաստվում սեպտեմբերի 2-ին ցույց տանք մեր միասնականության ոգին, որ բացատրենք ամբողջ աշխարհին, որ Արցախին տեր ենք կանգնելու։ Ինձ համար գլխավորը դա է»։

Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 2-ին Արցախ չգնալը կարո՞ղ էր կապ ունենալ Բակո Սահակյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր համագործակցության հետ՞ «Որևէ նման խնդիր չեմ տեսում։ Ընդամենը դրանից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտի հրապարակում իրար հետ միասին նկարվում էին։ Ուղղակի պետք է հասկանալ, որ օրակարգերը տարբեր են լինում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները դիտեք Թևան Պողոսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան