Փորձեր են կատարվում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը ներկայացնել որոշակի եզրույթների, ձևակերպումների և սահմանումների ներքո. ԱԳ նախարար

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ձևավորված ավանդույթի, ուսումնական տարվա կապակցությամբ այցելեց Երևանի պետական համալսարան, ուր առաջին դասախոսությունը կարդաց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեց հաջողություն նոր գիտելիքներ ձեռք բերման, մասնագիտական կատարելագործման  գործում։

Արտգործնախարարն ուսանողներին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների տարբեր գործընթացներում Հայաստանի ներգրավվածությանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Նախարար Մնացականյանը նշեց, որ փորձեր են կատարվում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը ներկայացնել որոշակի եզրույթների, ձևակերպումների և սահմանումների ներքո․ այն կարելի է բնութագրել որպես Հայաստանակենտոն, որում վարվող արտաքին քաղաքական գործունեության կիզակետում Հայաստանն է:

Ներկայացնելով արտաքին քաղաքական օրակարգի գլոբալ ուղղվածությունը՝ արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը նաև հանդիսանում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության կանխարգելման օրակարգի առաջանամարտիկներից մեկը՝ շեշտելով, որ այս կարևորագույն հարցը միայն մեկ կամ մի քանի պետությունների հարց չէ․ այն պահանջում է ամբողջ միջազգային հանրության ներդրումը, գործիքակազմը և կարողությունները:

Անդրադառնալով հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նշանակությանը և նախապատրաստական աշխատանքներին՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ այս գագաթաժողովն աննախադեպ է, և հայկական կողմը հավատարիմ է այն բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությանը։

Զոհրաբ Մնացականյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում ՀՀ իշխանությունների մոտեցումները, ընդգծելով, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը Հայաստանի համար հիմնական առաջնահերթություներից են։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց ուսանողների կողմից հնչած հարցերին, որոնք առնչվում էին ինչպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այնպես էլ՝ դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին։