Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել թույլ տալ հարվածել ՌԴ-ի խորքում ավիացիային

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամերիկացի դաշնակիցներին վերացնել բոլոր սահմանափակումները Ռուսաստանի տարածքում հարվածների, մասնավորապես, ռուսական ավիացիայի հետ կապված, որը թույլ կտա պաշտպանել ուկրաինական քաղաքները կառավարվող օդային ռումբերի հարձակումներից: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Խարկովի մարզում ռուսների հարձակումը դադարեցվել է սահմանի երկայնքով ռուսական թիրախներին հարվածելու՝ ԱՄՆ-ի թույլտվության շնորհիվ։

«Ռուսական այս հարձակումը ձախողվել է, և մենք ռուսական բանակը հետ ենք մղում Խարկովի մերձակա տարածքներից: Մենք նաև ոչնչացրել ենք ռուսական հրթիռային կայանքները, որոնք ամեն օր խոցում են Խարկովն ավելի քան երկու տարի, և դա Խարկովը պաշտպանում է հրթիռային հարձակումներից»,- ասել է նա։

Զելենսկիի խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները հանի բոլոր սահմանափակումները՝ թույլ տալով Ուկրաինայի զինված ուժերին խոցել ինքնաթիռները Ռուսաստանի ներսում, դա կօգնի Ուկրաինային պաշտպանել մյուս քաղաքները։ Նման թույլտվության պարագայում, ըստ նրա, Ուկրաինան կարողանա «էապես սահմանափակել ռուսական գործունեությունը հարավում և դուրս մղել ռուսներին»։