ՌԴ-ն հայտնում է «Ադմիրալ Կուզնեցով» նավի վրա ահաբեկչությունը և բարձրաստիճան երեք զինվորականի դեմ մահափորձը կանխելու մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ կանխել է ահաբեկչական հարձակումը «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր նավի վրա, ինչպես նաև ՊՆ երեք բարձրաստիճան աշխատակիցների դեմ մահափորձը։ Գերատեսչությունը պնդում է, թե հանցագործությունները, ենթադրաբար, ծրագրել են ուկրաինական հատուկ ծառայությունները, գրում է Meduza-ն։

Ըստ ԱԴԾ-ի՝ մարտին «Ադմիրալ Կուզնեցովի» անձնակազմի անդամի հետ «օտարերկրյա ինտերնետ մեսենջերների՝ WhatsApp-ի և Telegram-ի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցը, որը, «օգտագործելով հոգեբանական ազդեցության տեխնիկան», փորձել է համոզել նրան ահաբեկչություն կատարել նավի վրա։ Նա, սակայն, դիմել է ԱԴԾ-ին, որից հետո գրագրություն է ունեցել արդեն հետախուզական ծառայությունների հսկողության տակ գտնվող գործակալի հետ՝ արժեքավոր տեղեկություններ պարզելու համար։

Բարձրաստիճան զինվորականների դեմ մահափորձեր նախապատրաստելու գործի շրջանակում ձերբակալվել է 1994 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի (նրա անունը չի հրապարակվում): Ըստ ԱԴԾ-ի՝ նա, Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության հանձնարարականով, «առաքման ծառայությունների միջոցով կազմակերպել է նվերների փաթեթավորմամբ քողարկված երեք հզոր պայթուցիկ սարքերի մատակարարումը Մոսկվայում այն հասցեներում, որտեղ բնակվում են  Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության վարչությունների ղեկավարները։

ԱԴԾ-ն նշում է, թե ձերբակալվածը խոստովանել է, որ 2024 թվականի մայիսին հավաքագրվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության կողմից։