Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա․ Օդեսայում վնասվել են պահեստներ ու նավ

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 20 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերով, 4 X-59/X-69» կառավարվող հրթիռներով և «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, գրում է Current time-ը։

Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ Օդեսայի, Նիկոլաևի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Խմելնիցկիի, Չերկասիի, Վիննիցայի և Ռիվնեի շրջաններում 14 անօդաչու թռչող սարք են խոցել։ Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքը ենթարկվել է հրթիռային հարձակման։

«Ակտիվ հակազդեցության արդյունքում հակառակորդի 3 X-59/X-69 հրթիռները և երեք հարվածային անօդաչու թռչող սարքերը չեն հասել իրենց թիրախներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ բեկորների անկման հետևանքով վնասվել են պահեստներ, բեռնատար մեքենաներ և քաղաքացիական նավ (Կամերունի դրոշի ներքո)։ Նավի վնասման պատճառով տեղի է ունեցել հեղուկի արտահոսք, հետևանքները վերացվում են։

Նա հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել են անվտանգության աշխատակիցը և բեռնատարի վարորդը։ Եվս մեկ մարդ վիրավորվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց։