«Ոսկե ծիրան»-ի Վարպետ մրցանակը հանձնվել է Գրիգոր Պըլտյանին 

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Aratashen winery» գիներանում:  Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում, կինոյում մեծ ավանդի համար Վարպետ մրցանակը հանձնվեց  Գրիգոր Պըլտյանին, ով, ցավոք, առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել արարողությանը․ տեղեկացնում են փառատոնի լրատվական ծառայությունից։

Պըլտյանը  լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից և արևմտահայերենով գրող ամենանորարար ստեղծագործողներից մեկը։ Բեղուն տաղանդով վիպագիր, ակնարկագիր և գրաքննադատ Պըլտյանը  հեղինակել է ավելի քան 30 հատոր աշխատանք, որոնք լույս են տեսել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հայաստանում և Միացյալ Նահանգներում։ Ծնված լինելով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝` արդեն երկար տարիներ նա ապրում է Փարիզում և դասախոսություններ կարդում Եվրոպայում ու ԱՄՆ-ում։

«Այս տարածքն ամենագեղեցիկներից է, «Aratashen winery»-ում աշխատում են մեր լավագույն ընկերները, և մենք այստեղ ամեն տարի հանձնում ենք մի մրցանակ։ Մեր մրցանակակիրը առողջական պատճառներով չկարողացավ ներկա գտնվել արարողությանը, չնայած, որ պլանավորված էր հակառակը։ Վարպետ մրցանակը հանձնում ենք մեր մեծ ժյուրիի պատվավոր անդամներից մեկին, ում մեծ ստեղծագործական ճանապարհով և ներկայությամբ Ծիրանում շատ հպարտ ենք»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

Մրցանակը Կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին փոխանցեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ում վստահված էր այն հանձնելու պատիվը։ «Շնորհավորում եմ «Ոսկե ծիրան»-ի ընթացքը և շնորհակալ եմ ինձ այս պատվին արժանացնելու համար։ Դժվար է գտնել մի ոլորտ, որում ներդրում չունի Պըլտյանը։ Վերջերս պարզեցինք, որ նա հետաքրքիր մոտեցումներ է ունեցել կինոյի և կինոգիտության նկատմամբ, որի շնորհիվ էլ հանձնվում է այս մրցանակը։ Նա
Գրականության և արվեստի թանգարանին այսօր նվիրել է իր ատենախոսությունը, ինչը շատ կարևոր է, և ես մեծ հույս ունեմ, որ իր հավաքածուում գտնվող մի քանի ձեռագրեր կհանգրվանեն Մատենադարանում»,-նշեց Խզմալյանը։ Մրցանակն անպայման փոխանցվելու է վարպետին։

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen Winery ներկայացուցիչը նշեց․ «Ուրախ ենք մեզ մոտ՝ Aratashen Winery-ում ավանդաբար հյուրընկալելու միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին․ սա կարծես վերածվում է մի գեղեցիկ ավադույթի»։

Երեկոյի վերջում, ավանդույթի համաձայն, ելույթ ունեցավ Կարին ազգագրական համույթը, ինչը, միանշանակ, երեկոյի ամենահիշարժան պահերից էր, քանի որ համույթի հետ հայկական ավանդական քոչարիի էին բռնվել նաև հյուրերը։