Փաշինյանն այս վարկաբեկված ընդդիմությանը միշտ կրելու է․ մեծ ընդվզման օգնություն չեն ստանա ժողովրդից․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ինչո՞ւ ԱԺ ընդդիմությունը 2020-ի պատերազմից ի վեր՝ 5-րդ փորձով չկարողացավ հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ այս անգամ թեև հանրահավաքների կարգախոսները կրկին փրկության թեմայով էին, բայց առաջնորդը հոգևորական էր։ Եթե Փաշինյանը կործանում և հանձնում է Հայաստանը՝ ինչպես փողոցի ընդդիմությունն է պնդում, ինչո՞ւ միլիոնների քայլերթեր տեղի չեն ունենում ՀՀ-ում՝ կասեցնելու այդ գործընթացը այս ընդդիմության գլխավորությամբ։ Ընդդիմությունն ունի մեծ ռեսուրսներ՝ նյութական, մեդիա, ընդդիմադիրների ներգրավվածություն։ Ու նաև ընդդիմությունն ստեղծել է նարատիվներ և լայնորեն հանրությանն է ներկայացնում, որ Փաշինյանը պարտված ղեկավար է, հանձնում է հողերը, և որպեսզի դա կասեցվի, պետք է հեռացնել։ Հանրային լայն ընկալում և աջակցություն ինչո՞ւ չունեցավ։ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է․

«Նիկոլը այս վարկաբեկված ընդդիմությանը միշտ կրելու է, լայն զանգվածային ընդվզման օգնություն չեն ստանալու։ Երբ որ Քոչարյանը և Սարգսյանը Փաշինյանին դավաճան են համարում, թող իրենց քաղաքական պապային՝ Պուտինին լսեն, որը դավաճան չի համարում։ Քոչարյանը և Սարգսյանը զավթել են ընդդիմադիր դաշտը, Փաշինյանը օգտվում է․ ժողովուրդն ասում է՝ չեմ խելագարվել՝ նախկիններին ընտրեմ»,- ասաց Նորիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան