Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր գործիչը քննադատել է սեփական կուսակցությանը՝ Մեջլիսի ընտրություններին և «իշխանությունների խաղերին» մասնակցելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր գործիչ, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թովիգ Յագուբլուն մեկնաբանել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու՝ իր կուսակցության որոշումը։ Բանտարկված գործչի դիտարկումներով սոցցանցի իր էջում կիսվել է որդին՝ Նիգյար Հազին։

«Ես խստորեն դատապարտում եմ «Մուսավաթ» կուսակցության Մեջլիսի որոշումը՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին այն ժամանակ, երբ երկրում քաղաքական բռնաճնշումներն աննախադեպ մակարդակի են հասել, և բոլոր հիմնարար ազատությունները, հատկապես՝ ազատ ընտրությունները, հավաքների ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը, ամբողջությամբ վերացվել են։ Կարծում եմ՝ այդ որոշումը ոչ այլ ինչ է, քան գիտակցված մասնակցություն իշխանությունների խաղերին»,- ասել է Յագուբլուն։

Օրերս «Մուսավաթ» կուսակցությունը որոշում էր կայացրել մասնակցել սեպտեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

Ընդդիմադիր ներկայացող «Մուսավաթ» և «Հանրապետական ​​այլընտրանք» (ReAl) կուսակցություններն արդեն հրապարակել են արտահերթ ընտրություններում պատգամավորության իրենց թեկնածուների ցուցակները։ «Մուսավաթ» կուսակցությունը ներկայացրել է 27 ընտրատարածքների իր թեկնածուների ցուցակը, որում բացակայում են կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը և քաղաքական խորհրդի նախագահ Արիֆ Հաջիլին։ Միաժամանակ, թեկնածուների թվում են կուսակցության կենտրոնական ապարատի ղեկավար Գյուլագա Ասլանլին և Նուշաբա Սադիխլին։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։

Թոֆիգ Յագուբլուն ձերբակալվել է 2023 թվականի դեկտեմբերին 14-ին խարդախության, պաշտոնական փաստաթղթերի ապօրինի պատրաստման և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով։ Քաղաքական գործիչը մեղադրանքները անվանում է հորինված։

Նշենք, որ Յագուբլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ քննադատներից է, բազմիցս ձերբակալվել ու ազատազրկման է դատապարտվել, նաև ուժայինների կողմից ծեծի ենթարկվել։ Նախորդ անգամ նա ձերբակալվել է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Բաքվի կենտրոնում ակտիվիստ Բահտիյար Հաջիևի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ։ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի որոշմամբ նա 30 օրվա կալանքի էր դատապարտվել։ Ի նշան բողոքի՝ 2023 թվականի հունվարի 5-ին Յագուբլուն հացադուլ էր հայտարարել։ Հունվարի 22-ին 30-օրյա վարչական կալանքից հետո նա ազատ էր արձակվել։

Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունն օրերս հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ։ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։

Էմմա Չոբանյան