Մինչև 130 հազար դոլար. որքան փոխհատուցում է տվել Փաշինյանի կառավարությունը Կիրանցի բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանազատումից հետո Ադրբեջանին է անցել Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հինգ տասնյակից ավելի գույք, Factor TV-ի հետ զրույցում ասում են գյուղի բնակիչները։ Իրենց հաշվարկներով՝ դրանք պատկանել են 30 անձի։ Պնդում են՝ ցանկը Փաշինյանի ղեկավարած կառավարությունը չի հրապարակում։

Ադրբեջանին անցած անշարժ գույքերի թվում են բնակելի տուն, վագոն-տնակներ, վարելահողեր, տնամերձ հողատարածքներ։

Պետական գաղտնիք է ոչ միայն այս գույքերի հստակ թվաքանակի վերաբերյալ տեղեկությունը, այլև այն, թե տուն, խանութ, հողատարածք կորցրած բնակիչներին կառավարությունը փոխհատուցումների ինչ առաջարկներ է ներկայացրել և նրանցից քանիսն են վերցրել գումարները։

Հայաստանի կառավարությանն ուղղած Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն և Քաղաքաշինության կոմիտեն համատեղ հայտնել են, որ բնակիչներին տրվող փոխհատուցումների ընդհանուր և անհատական չափը, գույքերի քանակը սահմանված են ՀՀ կառավարության գաղտնի որոշմամբ և հրապարակման ենթակա չեն։ Ուշագրավ է, որ Քաղաքաշինության կոմիտեն և ԱԱԾ-ն նմանատիպ հարցման պարագայում տրամադրել են Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի բնակիչներին տրված փոխհատուցումների չափը։

Մինչ իշխանությունը գաղտնի է պահում պետական բյուջեից իրականացված հատկացումների չափը, Կիրանցում բացահայտում են հարևանների ստացած փոխհատուցումների չափը։

Կիրանցի բնակիչ Արմեն Դավթյանի տեղեկություններով՝ 30 հոգուց փոխհատուցում չի ստացել մինչև 10 հոգի։ Նրանց շարքում կան նույն ընտանիքի անդամներ։

Կիրանցում հանդիպեցինք թե՛ փոխհատուցում ստացած, թե՛ փոխհատուցումից հրաժարված բնակիչների հետ։ Երկու կողմն էլ հրաժարվում է բացահայտ ներկայացնել առկա իրավիճակը։ Բնակիչներից մեկն անանուն մնալու պայմանով միայն ասաց, որ կառավարությունից ստացած գումարը կբավարարի նոր տուն և անասնագոմ կառուցելու համար։ Իսկ ահա փոխհատուցումից հրաժարված բնակիչներից մեկը, դարձյալ անանուն մնալու պայմանով, ասաց, թե ստեղծված իրավիճակից հետո, երբ բնակիչները հոգեբանական ծանր իրավիճակում են, կառավարությունն իր հերթին է ճնշում իր պայմաններով։

Factor TV-ին բնակիչներից մեկը տրամադրեց դիմումի օրինակը՝ նշելով՝ վիրավորական է, որ բավական չէ՝ պարտադրված իրենց գույքը հանձնել են Ադրբեջանին, մի բան էլ ստիպված են դիմումի տեքստում մի քանի անգամ «խնդրում եմ» ձևակերպումն օգտագործել, որ իրենց տան համար փոխհատուցում ստանան։ Ըստ բնակիչների՝ սա էլ պատճառներից մեկն է, որ հրաժարվեն փոխհատուցումից։

Բնակիչների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ Տավուշի մարզպետից, որը, ի դեպ, Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի, պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Մինչ իշխանությունը պարզաբանումներ չի ներկայացնում, կիրանցեցիները մեկ այլ խնդրի մասին են ահազանգում։ Սահմանազատման գործընթացից հետո զրկվել են մի քանի տասնյակ հեկտարի հասնող իրենց ցանքատարածություններն օգտագործելու հնարավորությունից։ Այս պահին, ըստ նրանց, անորոշ է, թե ինչպես են իրականացնելու բերքահավաքը։

Բնակիչները պնդմամբ՝ այլընտրանք չի առաջարկվում։ Սահմանազատման հարցերով զբաղվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Factor TV-ին առաջարկեցին թեմայի վերաբերյալ հարցերն ուղղել գրավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան