Սպանել և անճանաչելիորեն խոշտանգել են․ նույն ընտանիքից 3 զոհ` մեկ օրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Սարուշեն գյուղում բնակվող Իսրայելյանների ընտանիքը 2023թ-ի սեպտեմբերի 19-ին 3 զոհ է ունեցել։ 6 օր անց, բենզալցակայանի պայթյունի ժամանակ զոհվել է նաև ընտանիքի չորրորդ անդամը։

Սարուշենը Ադրբեջանին սահմանակից էր դարձել 44-օրյա պատերազմից հետո։ Երբ Ադրբեջանը հերթական ռազմական գործողություններն է սկսել, պատմության ուսուցիչ Արտակը, նրա հորեղբայրը՝ Անդրեյը և փեսան՝ Վալերին, զենք են վերցրել ու մյուս համագյուղացիների հետ մասնակցել գյուղի ինքնապաշտպանությանը։

Երբ 36-ամյա Արտակը վիրավորում է ստացել, հորեղբայրը նրան իր մեքենայով փորձել է հոսպիտալ հասցնել, սակայն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհին մեքենան կանգնեցրել են և նրանց սպանել։

Քանի որ դիերը խոշտանգված են եղել, մայրը՝ Հրանույշը, ստիպված է եղել ԴՆԹ անալիզ հանձնել՝ որդուն նույնականացնելու համար։

Փեսան՝ Վալերին էլ զոհվել է ընկերոջը օգնության գնալու ճանապարհին։ Հիմա ընտանիքում 6 երեխա մեծանում է առանց հայր։ Ընտանիքը Օշականի տներից մեկում վարձով է բնակվում՝ դժվարին սոցիալական պայմաններում եւ անորոշ ապագայով։

Ալեքսանդր Մարտիրոսյան