Սև ու սպիտակ նիվաներից անհասկանալի երաժշտություն ու բարձր ազդանշան Երևանում չպետք է հնչի. Վահագն Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

«Շրջիկ երաժիշտներ կարող են լինել Երևանի փողոցներում, դա ամոթ չէ, ամոթ է, երբ նրանք վատ են նվագում: Ես Երևանի քաղաքապետարանին շատ առաջարկներ եմ արել այն մասին, թե որ ժամերին նրանք կարող են նվագել կամ դեցիբելային ինչ չափանիշների պետք է համապատասխանի նրանց երաժշտությունը: Քաղաքապետարանն անգամ կարող է կազմակերպել շրջիկ երաժիշտների մրցույթ, և լավագույններին վարձատրել»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:

Նա նշում է, որ երևանյան խնդիրներից մեկն էլ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունն է, և այդ հարցը ևս պետք է, ըստ Հայրապետյանի, կարգավորվի օրենքով. «Սև ու սպիտակ նիվաներից անհասկանալի երաժշտություն ու բարձր ազդանշան Երևանում չպետք է հնչեն: Ոմանք իրենց մեքենայից թանկ գումար են վճարում, որպեսզի բարձր ազդանշան ունենան: Առանց այդ էլ` մեր քաղաքում աղմուկը շատ է»:

Վահագն Հայրապետյանը խոսում է նաև մեր երկրում ձևավորված ատելության մթնոլորտի մասին` կարծիք հայտնելով, որ դա միշտ է առկա եղել մեր ժողովրդի շրջանում, պարզապես հիմա է ջրի երես դուրս եկել. «Անհանդուրժող ենք իրար, դրսից եկած հյուրի, այլ կարծիքի հանդեպ, այսպես հեռուն չենք գնա»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան