Աբխազիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել ՀՀ-ի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչման կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Աբխազիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դժգոհություններ հայտնելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Վրաստանի կատարած այցի ընթացքում հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։

«Ուշադրություն ենք հրավիրում Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլիի և Արարատ Միրզոյանի՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի մասին հայտարարություններին, որոնք արվել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ հուլիսի 3-ին Թբիլիսի կատարած այցի ընթացքում։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունն անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է 1994 թվականի Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ և հաստատվել է 1999 թվականին Հանրապետության պետական ​​անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Աբխազական կողմը Հայաստանին «հորդորում է չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտությունները, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»։

«Նաև ուշադրություն ենք դարձրել հայկական կողմի դիրքորոշման լուրջ փոփոխությանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում քվեարկելիս՝ ի պաշտպանություն «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բացարձակ կողմնակալ բանաձևին: Տագնապալի է, որ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ քվեարկել են այս բանաձևի օգտին, չնայած այն հանգամանքին, որ Աբխազիայի հայկական սփյուռքը կարևոր տեղ է զբաղեցնում մեր Հանրապետության անկախության կայացման և ամրապնդման գործընթացում։ Աբխազիայի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչներ մեր Հանրապետության ականավոր հայրենասերներն են և աբխազ ժողովրդի հետ կողք կողքի զենքը ձեռքին պաշտպանել են մեր երկրի անկախությունը վրացի ագրեսորներից։ Հույս ունենք, որ մոտ ապագայում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի ստեղծված իրավիճակից և կհարմարեցնի իր դիրքորոշումն այս հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։