Քննարկվել է «Երևան» պատանեկան և Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ հնարավոր նախագծերի իրագործումը
![](https://factor.am/wp-content/uploads/2024/07/l-0x38wh-900x524z-0.8733.jpeg)
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Անուշ Թորանյանին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ Երևան-Փարիզ համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով:
Քննարկվել է նաև «Երևան» պատանեկան և Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ հնարավոր նախագծերի իրագործումը»,- ասված է հաղորդագրության մեջ: