ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որով պատգամավորներն ու սենատորները կարող են մանդատից զրկվել արտերկիր չարտոնված այցի համար

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենք, որով պատգամավորները պետք է նախապես համաձայնեցնեն իրենց արտերկրյա այցերը, գրում է Meduza-ն։

Փաստաթղթով փոփոխություններ են մտցվում  «Ռուսաստանի Դաշնության սենատորի կարգավիճակի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական ​​դումայի պատգամավորի կարգավիճակի մասին» դաշնային օրենքում, որը ենթադրում է՝ սենատորների ու պատգամավորներների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նրանց արտերկիր այցերը չեն համաձայնեցվել։

Հաստատման կարգը և ժամկետները առանձին կսահմանվեն Պետդումայի և Դաշնության խորհրդի խորհուրդների կողմից: Օրենքն ինքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։

Օրենքի հեղինակներից մեկը՝ Դումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Վասիլի Պիսկարևը, պարզաբանել է, որ «այս որոշումը թելադրված է անվտանգության խնդիրներով, ինչպես պետության, այնպես էլ՝ հենց արտասահման մեկնողների»։

Նրա խոսքով՝ «Կիևի ռեժիմն» արդեն երկարաժամկետ ազատազրկման է դատապարտել մի շարք պատգամավորների, քանի որ հետախուզվողներն Ինտերպոլի պահանջով կարող են ձերբակալվել  այլ երկրում։

«Ռուս քաղաքական գործիչներին ապօրինի ձերբակալելու օրդեր է տալիս նաև, այսպես կոչված, «Միջազգային քրեական դատարանը», – ասել է Պիսկարևը։ Ըստ նրա՝ պետության անվտանգության ապահովումը ևս կարևոր է, քանի որ Պետդումայի բոլոր պատգամավորներն ու սենատորներն ի պաշտոնե հասանելիություն ունեն պետական ​​գաղտնիք հանդիսացող տեղեկությունների։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նաև հանձնարարել է մշակել պատգամավորների լիազորությունների ավարտից հետո որոշակի ժամկետով Ռուսաստանից մեկնելու արգելքի հարցը։