Amnesty International-ը ՄԱԿ-ին կոչ է արել ապահովել Ադրբեջանում անցկացվելիք COP29-ի մասնակիցների իրավունքները

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Amnesty International միջազային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայական համաժողովի ՄԱԿ-ի կազմակերպիչներին կոչ է արել Ադրբեջանի իշխանությունների հետ ապահովել մարդու իրավունքները՝ «ընդունող երկրի հետ համաձայնագրով»։ Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ չնայած բազմաթիվ փորձերին՝ Amnesty International-ը միայն վերջերս է ձեռք բերել անցյալ տարվա COP-ի համար ընդունող երկրի համաձայնագիրը (HCA)՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև: Այն ունի զգալի թերություններ և անորոշություններ Դուբայում մասնակիցներին տրված իրավունքների պաշտպանության հարցում, ինչը մեծացնում է մտավախությունը, որ Ադրբեջանի կառավարության հետ համաձայնագիրը նմանապես չի կարող լիովին պաշտպանել մարդու իրավունքները և քաղաքացիական տարածքը COP29-ում, ինչպես նաև հանրությանը հասանելի չի լինի մինչև գագաթնաժողովը։

«UNFCCC-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև համաձայնագիրը պետք է պարունակի երաշխիքներ, որ մարդու բոլոր իրավունքները պաշտպանված և հարգված են՝ ինչպես միջոցառումների տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Դրանք ներառում են խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խստացնում են քննադատությունը և վերջերս ուժեղացրել են այլախոհության նկատմամբ ճնշումները՝ ձերբակալելով լրագրողների, իրավապաշտպանների և կլիմայի իրավունքների պաշտպանության ակտիվիստների, ինչպիսին է Անար Մամեդլին: Մենք հորդորում ենք ազատ արձակել նրան, ինչպես նաև իշխանությունների կողմից անարդարացիորեն մյուս ձերբակալվածներին»,- ասել է Amnesty International-ի կլիմայական քաղաքականության հարցերով խորհրդական Անն Հարիսոնը։

Նա նշել է, թե հաշվի առնելով Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված մարդու իրավունքների աղաղակող խախտումները՝ կենսական նշանակություն ունի, որ UNFCCC-ի հետ կնքված հյուրընկալող երկրի համաձայնագիրը հրապարակվի ստորագրումից անմիջապես հետո, որպեսզի այն հնարավոր լինի ուսումնասիրել՝ գնահատելու, թե որքանով է պաշտպանված COP29-ի քաղաքացիական տարածքը:

«UNFCCC քարտուղարությունը պետք է հրապարակի բոլոր անցյալ և ապագա  համաձայնագրերն իր կայքում՝ թափանցիկության շահերից ելնելով և լայնորեն տարածի դրանց հրապարակման վերաբերյալ տեղեկատվությունը: Ադրբեջանը, որպես հանրային տեղեկատվության հրապարակման Օրհուսի կոնվենցիայի կողմ, նույնպես պետք է հրապարակի համաձայնագիրը»,- ընդգծել է Հարիսոնը։

Amnesty International-ը փաստագրել է, թե ինչպես են COP-ի նախորդ կլիմայական գագաթնաժողովները, այդ թվում՝ Լեհաստանում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Եգիպտոսում և Արաբական Միացյալ Էմիրություններում, ներառել խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակումներ:

Կազմակերպությունը նաև արձանագրել է այս և այլ իրավունքների կոպիտ խախտումներին Ադրբեջանում՝ մտահոգություն հայտնելով այս տարվա COP-ի մասնակիցների անվտանգության և ապահովության վերաբերյալ, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը: