Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ղեկավարները ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ արտադրություն կազմակերպելու հարցեր են քննարկել

Լուրեր

07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
Բոլորը

Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպմանը քննարկվել են պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։ Ընդգծվել է 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով անցկացվող զորավարժությունների կարևորությունը, առաջարկվել է ապագայում էլ պարբերաբար համատեղ զորավարժություններ անցկացնել երերք երկրների զինված ուժերի մասնակցությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ընդգծվել է ռազմական արդյունաբերության ոլորտում երեք երկրների համատեղ արտադրություն կազմակերպելու կարևորությունը։

Հանդիպմանը նշվել է, որ երկրների ղեկավարների մակարդակով եռակողմ ձևաչափով գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում, շեշտվել է դրա պատմական նշանակությունը և առաջարկվել է այսուհետ այդ հանդիպումները պարբերական դարձնել։

«Մեկ անգամ ևս ընդգծվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիարժեք ապահովումը։ Մտահոգտություն է արտահայտվել արտատարածաշրջանային պետությունների կողմից Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ընդգծվել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Պակիստանի՝ Բաքվին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցությունը։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել եռակողմ ձևաչափով առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ՝ նորարարության, էներգետիկայի, գյուղատնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում։