Թուրքիայում պահանջում են տարեկան 4 անգամ բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ ռեկորդային գնաճի պատճառով

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի առաջատար արհմիության հետազոտական կենտրոնն իր վերջին զեկույցում նշում է, որ թուրքական կառավարությունը պետք է տարեկան 4 անգամ բարձրացնի ամսական նվազագույն աշխատավարձը՝ երկրում բարձր գնաճին և կյանքի ծախսերի ճգնաժամին դիմակայելու համար, գրում են տեղական լրատվամիջոցները։ Թուրքիան արդեն մի քանի տարի է՝ պայքարում է սպառողական գների աճի և դժվարին կենսապայմանների դեմ, իսկ մայիսին գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, կազմել է 75,4 տոկոս:

Առաջադիմական արհմիությունների կոնֆեդերացիայի (DİSK-AR) հետազոտական կենտրոնի նախագահ Արզու Չերքեզօղլուն ասուլիսում ներկայացրել է նվազագույն աշխատավարձի և հարկման մասին զեկույցը։ Սա տեղի է ունենում մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ աշխատանքի նախարար Վեդաթ Իշըկհանը բացառել էր 2024 թվականի երկրորդ կիսամյակում նվազագույն աշխատավարձի միջանկյալ բարձրացումը։

DİSK-AR-ի զեկույցը կառավարությանը խորհուրդ է տալիս բարձր գնաճի ժամանակաշրջաններում տարեկան չորս անգամ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, որը ներկայում կազմում է 17,002 լիրա, մինչև այն հասցվի միանիշ թվի: Չերքեզօղլուն նաև ասել է, որ նվազագույն աշխատավարձն այժմ մնում է սովի շեմից ցածր, և կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այն կլինի 4000 կամ 5000 լիրայով ավելի ցածր։ Նա հավելել է, որ միջանկյալ բարձրացում չկատարելու՝ կառավարության որոշումը նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ սոված կմնան։

«Թուրքիայի աշխատավոր դասակարգի կեսից ավելին դատապարտված է նվազագույն աշխատավարձ ստանալուն, իսկ նվազագույն աշխատավարձը ճնշված է գնաճով»,- ասել է Չերքեզօղլուն։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան Եվրոպայում ամենացածր նվազագույն աշխատավարձերից մեկն ունի, և միայն հինգ երկիր է տարեսկզբին ավելի ցածր նվազագույն աշխատավարձ ունեցել՝ 2014-ի 12-ի դիմաց:

Զեկույցում ասվում է նաև, որ որպես տնտեսության վերականգնմանն ուղղված «կոշտ հարկաբյուջետային քաղաքականության» մաս՝ կառավարությունը նպատակ ունի վերահսկել գնաճը՝ չբարձրացնելով աշխատավարձերը, ինչը կնվազեցնի գնողունակությունը և կհարվածի հիմնականում ցածր եկամուտ ունեցողներին:

Ըստ զեկույցի՝ կառավարության այն պնդումը, թե աշխատավարձերի բարձրացումը կհանգեցնի գնաճի խթանման, «իրատեսական չէ»։

Թուրքիայի 85 միլիոն բնակչության մոտավորապես մեկ երրորդը ստանում է նվազագույն աշխատավարձ:

Վերջին անգամ կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 2023 թվականի դեկտեմբերին՝ մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից երեք ամիս առաջ։

Էմմա Չոբանյան