ՊԵԿ-ում ներդրվել է թվային հետախուզության լաբորատորիա

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ։ Կոմիտեում, հուլիսի 3-ին, տեղի է ունեցել թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ) պաշտոնական բացումը։ Լաբորատորիան ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդը, ինչպես նաև ՀՀ կառավարության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և դիվանագիտական առաքելությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ հարկային վարչարարության բարելավմանն ուղղղված մի շարք ծրագրերի համատեղ իրականացումը, նշելով, որ թվային հետախուզության լաբորատորիայի հիմնադրումը հաջողված նախաձեռնություններից մեկն է։ «Ժամանակակից թվայնացված աշխարհում հարկային հանցագործությունների և իրավախախտումների բնույթի փոփոխությամբ պայմանավորված՝ դրանց բացահայտումն էականորեն բարդացել է, ինչն էլ ստիպում է ներդնել թվային հետախուզության առավել արդիական գործիքակազմ։ Թվային հետախուզության լաբորատորիան առանցքային դեր է խաղում հարկային հանցագործությունների բացահայտման ընթացքում թույլատրելի թվային ապացույցների հավաքագրման և դրանք դատարանում ներկայացնելու գործում, ինչը մեծապես նպաստում է ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը։

ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է այս նախաձեռնության նշանակությունը՝ հարկերից խուսափելու, խարդախության և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում․ «Թվային հետախուզության լաբորատորիայի բացումը լիարժեք համապատասխանում է «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության նպատակներին։ Մենք կարծում ենք, որ լաբորատորիան կշարունակի ավելի զարգացնել և ընդլայնել ՊԵԿ կարողությունները` արդյունավետ հասցեագրելու հարկային հանցագործությունները, կանխելու և կարգավորելու ֆինանսական ապօրինի հոսքերը, այս կերպ նպաստելով պետական ռեսուրսների մոբիլիզացմանը»:

Պետական եկամուտների կոմիտեում թվային հետախուզության լաբորատորիայի բացումը հեռավար ողջունել են նաև ՏՀԶԿ «Հարկային տեսուչներն առանց սահմանների» ծրագրի և «Հարկեր և հանցանքներ» պորտֆելի ղեկավար պարոն Մարկոս Ռոքան և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ռեգիոնալ ծրագրի մասնագետ տիկին Նատալիա Պուշկարևան: ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդն ընդգծել է, որ թվային հետախուզության լաբորատորիայի բացումը զգալի ազդեցություն կունենա հարկային հանցագործությունների կանխման գործում, ինչպես նաև կխթանի կոռուպցիայի կանխարգելումը: Հայաստանում «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության ծրագրի միջազգային փորձագետ Վիջայ Գուպտայի դիտարկմամբ՝ Հայաստանում նորագույն թվային հետախուզության լաբորատորիայի հիմնումը զգալի մարտահրավերներ էր առաջացրել՝ առաջադեմ տեխնոլոգիաների մատակարարումից մինչև հմուտ կադրերի պատրաստում:

Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև հաստատված համագործակցության արդյունքում հուլիսի 3-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ) ստեղծման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որով սահմանվում է թվային հետախուզության լաբորատորիայի ամբողջ ներուժն օգտագործելու համագործակցության շրջանակը։ Կողմերն ընդգծել են, որ փոխըմբռնման հուշագիրը գործակցության հետագա խորացման փոխադարձ պատրաստակամության վկայությունն է՝ ապահովելով թվայնացման ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։

Թվային հետախուզության լաբորատորիան հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ծրագրերով՝ ընդլայնելով ՊԵԿ-ի տեխնոլոգիական հնարավորությունները։ Լաբորատորիայում գործարկվող ծրագրային ապահովումը և նոր գործիքակազմը հարկային մարմիններին հնարավորություն են տալիս բացահայտել, փաստաթղթավորել, անխափան հավաքագրել և նույնականացնել, ինչպես նաև մշակել և վերլուծել էլեկտրոնային սարքերում և կրիչներում պարունակվող թվային տվյալները, ինչը կարևոր գործիքակազմ է էլեկտրոնային ապացույցների հետաքննության համար՝ մեծացնելով ՊԵԿ-ի կարողությունները հարկային իրավախախտումների դեմ պայքարում։