Ընթանում է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը․ օրակարգում նաև ռազմավարական գործընկերության հարցն է
Քաղաքականություն
03.07.2024 | 12:45Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները:
Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: