Կլիմայի փոփոխությունները արևադարձային անձրևները տեղափոխում են դեպի հյուսիս

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Կալիֆոռնիայի Ռիվերսայդի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ առաջիկա տասնամյակների ընթացքում ածխաթթու գազի արտանետումները կհանգեցնեն արևադարձային անձրևների շարժմանը դեպի հյուսիս: Սա մեծ ազդեցություն կունենա Երկրի հասարակածային գոտու գյուղատնտեսության և տնտեսության վրա: Հետազոտությունները հրապարակվել են Nature Climate Change (NCC) գիտական ամսագրում․ գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

Մասնագետների խոսքով՝ տեղումների տեղաշարժը պայմանավորված կլինի մթնոլորտում ածխածնի ազդեցությամբ միջտրոպիկական կոնվերգենցիայի գոտիների ձևավորման վրա։ Սա հասարակածի երկայնքով կամ մոտակայքում գտնվող տարածքներ են, որտեղ միանում են Հյուսիսային և Հարավային կիսագնդերի պասսատները և բարձրանում դեպի մթնոլորտի ավելի զով շերտեր ՝ օվկիանոսներից մեծ քանակությամբ խոնավություն կլանելով: Քանի որ խոնավ օդը սառչում է մեծ բարձրություններում, գոյանում են ամպրոպներ, որոնք առաջացնում են հորդառատ անձրևներ:

Այսպիսով, մերձարևադարձային կոնվերգենցիայի գոտիները ապահովում են աշխարհում տեղումների մոտ մեկ երրորդը:

Փոփոխությունների պատճառով առավել շատ կտուժեն հասարակածի երկու կողմերում գտնվող արևադարձային շրջանները, ներառյալ Կենտրոնական Աֆրիկայի երկրները, Հարավային Ամերիկայի հյուսիսը և Խաղաղ օվկիանոսի կղզային պետությունները: Սա կարող է ազդել պարենի համաշխարհային շուկայի վրա, քանի որ նշված տարածքներում աճեցնում են սուրճ, կակաո, բանան, շաքարեղեգ, թեյ, մանգո, արքայախնձոր, ինչպես նաև արտադրում են արմավենու յուղ:
Ըստ կանխատեսման ՝ արևադարձային անձրևների տեղաշարժը դեպի հյուսիս կտևի մոտ 20 տարի, որից հետո հարավային օվկիանոսների տաքացումը հակառակ ուղղությամբ կքաշի կոնվերգենցիայի գոտիները և այնտեղ կպահի ևս մեկ հազարամյակ: