Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների խմբակցությունների ներկայացուցիչները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՀ ԱԺ խմբակցությունների պատասխանատուների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ. փոխանցում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Բացելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով երկու հայկական պետությունների միասնականության ու միմյանց սատար լինելու կարևորությունը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը ևս՝ շնորհավորելով ներկաներին Արցախի Հանրապետության 27 ամյակի կապակցությամբ, շեշտել է, որ Արցախի հարցի կարգավորումը համայն հայության գերխնդիրն է, և այդ հարցում որևէ հետքայլ լինել չի կարող: Նա նաև նշել է, որ անկախ քաղաքական պատկերացումներում ունեցած տարբեր տեսակետներից՝ ՀՀ քաղաքական բոլոր ուժերն Արցախի հարցում ունեն միասնական դիրքորոշում:

Հանդիպման ընթացքում խմբակցությունների պատասխանատուները քննարկել են երկու խորհրդարանների միջև տարբեր մակարդակի փոխգործակցությանը և արտաքին ու ներքին քաղաքական թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ներկայացրել առաջարկություններ՝ միջխորհրդարանական կապերի ակտիվացման  ուղղությամբ: