Ադրբեջանը ՌԴ-ի հետ պայմանավորվել է՝ Արևմուտքին չթողնել ռեգիոն․ Ալիևը Պուտինի հետ պայմանը չի խախտի՝ քանի Ուկրաինայում պատերազմ է․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Ադրբեջանում է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյսմ Օ’Բրայանը, որն արդեն հանդիպել է Ալիևի, Բայրամովի հետ։ Նրա օրակարգի գլխավոր հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Օրերս Ալիևի հետ զրուցել է նաև պետքարտուղար Անտոնի Բլինքենը՝ ընդգծելով Հայաստանի հետ անհապաղ պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը։

«Նախագահ Ալիևի հետ մենք շատ հստակ ենք, որ խաղաղության ժամանակն է»,- Ներկայացուցիչների պալատում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայանը։ Եթե Ադրբեջանը չհամաձայնվի կնքել խաղաղության պայմանագիր, կխափանի ահա այս ծրագիրը, որը նկարագրել է Ջեյմս Օ’Բրայանը․ «Խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Այս երկրները ներկայումս արտահանում են Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, բայց որպես այլընտրանքային ճանապարհ՝ արտահանումը կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի միջով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով: Հետևաբար, մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու այս սարսափելի հակամարտությանը, որը շարունակվում է 1990-ականներից ի վեր։ Ժամանակն է ստորագրել խաղաղության պայմանագիրը և վերացնել պատերազմի հետևանքները»,- հայտարարել է Օ’Բրայանը։ Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ Ադրբեջանը հակված չէ ՀՀ-ի հետ ստորագրել պայմանագիր, որը կկապի իր ձեռքերը, որպեսզի ինքը ճնշում գործադրի ՀՀ վրա և զիջումներ կորզի․

«Ադրբեջանն ուզում է՝ վախի մեջ մնա ՀՀ-ն, այստեղ մտածենք, որ պատերազմը հնարավոր է ամեն պահի։ Ադրբեջանը ՌԴ-ի հետ պայմանավորված է՝ Արևմուտքին չթողնել ռեգիոն, և քանի ուկրաինական ռազմաճակատում անորոշություն կա, Ալիևը չի խախտի Մոսկվայի հետ այդպիսի պայմանավորվածությունը։ Ադրբեջանը ձգտում է դոմինացիայի ռեգիոնում՝ Արևմուտքին ներս չթողնել, ինչը ընդունելի է Մոսկվայի համար։ ՌԴ-ն օգնելու է նրան, որ ռեգիոն չգան ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Ադրբեջանի մեղադրանքը Ֆրանսիայի դեմ, որ զինում է ՀՀ-ին, խաղ է, քանի որ Բաքվում գիտեն, որ ՀՀ-ն տարածքային պահանջ չի կարող ունենալ, ռևանշիզմից խոսելը անիմաստ է, և այդ մեղադրանքների ոճը ճնշման ձև է ՀՀ-ի և Արևմուտքի վրա։ ՀՀ-ն կունենա անվտանգություն՝ Արևմուտքի հետ սերտացնելով գործակցությունը պրակտիկ առումով․ Արևմուտքի հիմնական գործընկեր դառնալու շանս կա։ Բայց նաև՝ ՀՀ-ն Արևմուտքի հետ կխորացնի գործակցությունը, եթե իջեցնի ՌԴ-ի հետ հարաբերության մակարդակը»,- նշեց Բորիս Նավասարդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան