Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Լուրեր

09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ինժեներական քաղաք» և ծանոթացել վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածաշրջանում դեռևս միակ՝ «Ազնավուր» անվանումով գերհամակարգչի հնարավորություններին:

Բագրատ Ենգիբարյանը և Արամ Սալաթյանը «ինժեներական քաղաքում» կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Հանրապետության նախագահին են ներկայացրել ներկայումս տարվող ընթացիկ աշխատանքները, առաջիկա նախագծերն ու ընթացիկ խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում կարևորվել են բարձր տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումն ինչպես տեղային, այնպես էլ համապետական նշանակության ոլորտներում և ուղղություններում: Քննարկվել են բարձրտեխնոլոգիական և հարակից ոլորտներում հայաստանյան ներուժի լիարժեք իրականացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի և միջոցառումների կյանքի կոչման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև «ՋիԷնՍի-Ալֆա» (OVIO) հեռահաղորդակցական կազմակերպության կողմից սույն թվականի մայիսին գործարկված Հայաստանում ամենահզոր տվյալների մշակման կենտրոն:

«ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել կենտրոնում և ծանոթացել վերջինիս հնարավորություններին։ Տվյալների կենտրոնը կառուցված է միջազգային հեղինակավոր TIER III ստանդարտին համապատասխան, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։

Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում: