Ոստիկանության աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ. պարզաբանում

Լուրեր

13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
Բոլորը

«Փաստ» օրաթերթը «տեղեկատվություն» է տարածել, թե վերջին շրջանում կտրուկ աճել է համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը, ոստիկանության պետը անձամբ է շրջում կառույցներում ու հորդորում չգնալ այդ քայլին, ու թե դրա պատճառը առանց «լևի» եկամուտի աշխատել չցանկանալն է:

Հայտնում ենք, որ «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը:

 

Ոստիկանությունում ծառայության անցնողների և այլ աշխատանքի տեղափոխվողների կամ կենսաթոշակի անցնողների քանակը լիովին համադրելի է նախորդ և մյուս տարիների ցուցանիշներին:
Ոստիկանության պետը ստորաբաժանումներում հանդիպումներ, այդ թվում՝ մարզային կառույցներ այցեր է ունեցել մեկ ամիս առաջ, նպատակը առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումն ու ծառայության ընթացքին տեղում ծանոթանալն է եղել:

Ինչ վերաբերում է «լևի եկամուտին», ապա խորհուրդ կտայինք չիմացությամբ, թե կանխակալությամբ չվիրավորել մի ամբողջ համակարգի. ոստիկանության աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ և իր ոչ բազմաթիվ իրավախախտներին հենց ինքն էլ բացահայտում ու ներկայացնում է պատասխանատվության, ոստիկանությունն աշխատում է ողջ պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ, ինչի վկայությունն են հանցագործությունների բացահայտման շարժընթացը և վերջին ամիսների ցուցանիշները, որոնք հրապարակվում են ու որոնցից, որպես իրականում հավաստի աղբյուրից, կարող եք օգտվել՝ «անհավես աշխատանք»-ի կարգի անհասկանալի ու անչափելի կատերգորիաներ օգտագործելու փոխարեն:

Կրկին ու կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներին. եթե իսկապես ցանկանում եք հանրությանն արժանահավատ տեղեկատվություն տրամադրել, աշխատեք ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցության: