Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։

Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են բազմամյա համագործակցության արդյունքում և ամրապնդվել հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, երբ ֆրանսիացի մասնագետներն օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել են շրջակա միջավայրի, ինչպես նաև երկրաշարժերի մոնիթորինգի ուղղությամբ իրենց աշխատանքը։ Քաղաքացիական պաշտպանությանն օժանդակելու Ֆրանսիայի հանձնառությանը համահունչ՝ Նիկոլաս Բրաչեթը կառույցի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու աշխատանքները: Նա վերահաստատել է իրենց լիակատար աջակցությունը՝ օգնելու պահպանել և բարելավել Հայաստանում սեյսմիկ մոնիթորինգի կարողությունը։

Վահե Ղազարյանը հայտնել է, որ Նախարարության ուշադրության կենտրոնում է և հետևողականորեն իրականացվում են ինչպես դիտացանցի պարբերաբար արդիականացման աշխատանքները, այնպես էլ դիտացանցը նոր սարքավորումներով համալրելու գործընթացը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջոցով համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ փոխգործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: