Բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության և կենսամակարդակի բարձրացման գործում. Հակոբ Արշակյան

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 26-ին Մատենադարանում մասնակցել է «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցության» (ASOF) երրորդ տարեկան համաժողովին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Հայաստանը ցանկանում է լինել հաջողակ եւ մրցունակ երկիր: Այդ նպատակին հասնելու համար մենք մշակում ենք մի շարք ծրագրեր»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` ասել է Հակոբ Արշակյանը:

Որպես ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր մարմնի ղեկավար` ԱԺ փոխնախագահը ներկայացրել է խորհրդի կատարած աշխատանքները: Նրա խոսքով բարձր տեխնոլոգիաների զարգացումը որոշիչ դերակատարում ունի պետությունների մրցունակության, անվտանգության եւ կենսամակարդակի բարձրացման գործում: Նշելով, որ յուրաքանչյուր պետություն ունի կրթության, գիտության զարգացմանն ուղղված իր մշակած ռազմավարությունը, Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնց հետ կապված խորհուրդն իրականացնում է աշխատանքներ: Փոխնախագահը նշել է, որ խորհրդի շրջանակում ձեւավորվել են արհեստական բանականության, ռոբոտաշինության/ավիատիեզերական, միկրոէլեկտրոնիկայի, բիոտեխնոլոգիաներ եւ կյանքի գիտությունների, քվանտային տեխնոլոգիաների, կրթության, գիտության, արդյունաբերության աշխատանքային խմբեր:

Միջազգային արդյունավետ փորձի եւ աշխատանքային խմբերի ուսումնասիրությունների հիման վրա էլ պետք է մշակվի գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել «Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությանը» նման ձեւաչափով համաժողով կազմակերպելու համար` մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

«Հայ մշակութային եւ գիտական ընկերակցությունը» (ASOF) համախմբում է աշխարհի 34 երկրներից 312 գիտնականների եւ փորձագետների` ավելի քան 200 մասնագիտական ուղղություններով: ASOF անդամներից 55-ն աշխարհի լավագույն 100 համալսարաններում գործող դասախոսներ եւ հետազոտողներ են:

Առաքելությունն է օգնել Հայաստանի կրթական եւ գիտահետազոտական հաստատություններին գրանցել համաշխարհային մակարդակի աճ եւ համագործակցային կապերի ամրապնդմամբ վերջիններիս ներգրավել գիտակրթական համաշխարհային ցանցում:

Ամենամյա համաժողովը ASOF անդամների համար հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող թեմաների շուրջ նոր գաղափարներ եւ նախագծեր: