Վրաստանի հավաքականը հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ փլեյ-օֆֆ Եվրո 2024

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլը: Այսօր կայացան երրորդ տուրի վերջին հանդիպումները F խմբում։

Վրաստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ տոնեց Պորտուգալիայի հետ խաղում 2-0 հաշվով։ Նախ առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացեց Խվիչա Կվարացխելիան։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն իրացրեց 11 մետրանոց հարվածը․ նա խփեց իր 3-րդ գոլը մրցաշարում և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

Զուգահեռաբար ընթացող խաղում Չեխիան պարտվեց Թուրքիային՝ 1-2։ Չեխերը հանդիպման 20-րդ րոպեից խաղում էին 10 հոգով Բարակի կարմիր քարտ ստանալուց հետո։

Այսպիսով, F խմբում առաջին տեղն ավելի վաղ արդեն ապահովել էր Պորտուգալիան, որն իր ակտիվում ունի 6 միավոր, Թուրքիան նույնքան միավորով երկրորդն է, իսկ Վրաստանը՝ 4 միավորով երրորդը։ Բոլոր այս թիմերը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։ Չեխիայի հավաքականը մեկ միավոր վաստակեց և լքեց մրցաշարը։