Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ ուղղված անտառային հնարավոր հրդեհների կանխարգելմանը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հունիսի 25-ին ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստ, որը վարում էր Փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը․տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փրկարար ծառայողներ։

Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին՝ նշել է անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանն ու բնությանը հասցվող վնասների, ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման աշխատանքների մասին։

Փրկարար ծառայության տնօրենն ընդգծել է հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված մարդաշատ վայրերում փրկարարների կողմից հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, այդ թվում՝ նաև հուլիսի 6-ից Սևանա լճի ափամերձ գոտիներում անօդաչու սարքերի միջոցով իրազեկման միջոցառումների կարևորությունը։

Անդրադառնալով հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգին՝ Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է անտառածածկ և բուսածածկ տարածքներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացվող աշխատանքները։

Ողջունելով Էկոպարեկային ծառայության ստեղծումը՝ Փրկարար ծառայության տնօրենը անդրադարձել է նաև 800 Էկոպարեկների վերապատրաստմանը:

Կամո Ցուցուլյանն ընդգծել է շահագրգիռ մարմինների հետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա շահագրգիռ կողմերին առաջարկել է անցկացնել «Անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների մարումը» թեմայով համատեղ ուսումնավարժություններ, ինչը հնարավորություն կտա իրական դեպքերի ժամանակ ապահովել արդյունավետ համագործակցություն։

Անտառներում և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով առաջարկվել է առավել ակտիվ աշխատանքներ իրականացնել հանրային իրազեկման միջոցառումների անցկացման ուղղությամբ, մասնավորապես՝ պատրաստել հակահրդեհային կանոնների հրահանգավորման պաստառներ, վարքականոնների վերաբերյալ իրազեկման տեսանյութեր։

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա մարտահրավերների լուծման վերաբերյալ արվել են առաջարկություններ:

Կարևորվել է անտառամերձ բնակավայրերում կամավորական խմբերի ձևավորումը, որոնք տեղերում կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։